ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.08.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Ռոբերտ Սահակյանց

Ռոբերտ Սահակյանց (1950 օգոստոսի 30, Բաքու – 2009 սեպտեմբերի 24, Երևան) հայ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր։

Ծնվել է 1950-ին Բաքվում։ 1964-ին ընտանիքով տեղափոխվել են Երևան, որտեղ Սահակյանցը ավարտում է միջնակարգ դպրոցը և ընդունվում Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան։ 1970-ին, սովորելուն զուգահեռ նա սկսում է աշխատել Հայֆիլմ կինոստուդիայում, որպես նկարիչ-անիմատոր։ 1972–ին աշխատում է արդեն որպես ռեժիսոր-անիմատոր։ Այդ նույն ժամանակ ցածր հաճախելիության պատճառով Սահակյանցին հեռացնում են համալսարանից:
1987-ին ստացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ կոչումը։ 2007-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանը։
Իր մոտ 100 ֆիլմերի մեծամասնության սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսյորը ինքը Ռոբերտ Սահակյանցն էր։ Ռոբերտ Սահակյանցի ֆիլմերն արժանացել են միջազգային կինոփառատոնների մրցանակներին Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաև Ուկրաինայում, Ռուսաստանում և Էստոնիայում։
Վախճանվել է 2009-ին, Երևանում, երկարատև հիվանդությունից և սրտի վրա բարդ վիրահատությունից հետո։

Ստեղծագործություններ
Աղբյուրներ
«Երևանում մահացել է անիմատոր Ռոբերտ Սահակյանցը»։ PanARMENIAN.Net։ 24 Սեպտեմբեր 2009։ Վերցված է 24 Սեպտեմբեր 2009։
«Մահացել է մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը»։ 7or.am։ 24 Սեպտեմբեր 2009։ Վերցված է 24 Սեպտեմբեր 2009։

Արտաքին հղումներ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets