ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.08.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Գառնիի ճակատամարտը

Գառնիի ճակատամարտի
տեղադրությունը
Գառնիի ճակատամարտ, ճակատամարտ մի կողմից Զաքարյան Հայաստանի և Վրաց թագավորության զորքերի ու մյուս կողմից Խորեզմշահերի պետության վերջին տիրակալ Ջալալադնի միջև 1225թ-ին: Խորեզմի վերջին շահին մոնղոլները ջախջախել և վտարել էին նրա տիրույթներից: Շահը իր պետությունը ազատագրելու համար դիմում է Զաքարյաններին և վրացիներին, ովքեր սակայն մերժում են օգնություն տրամադրել: Լսելով պատասխանը շահը մեծ զորքով հարձակվում է և հասնում մինչև Զաքարյան Հայաստանի Գառնի բերդը: Այստեղ նրանց դիմավորում են հայ-վրացական միացյալ ուժերը և ղփչաղները Իվանե Զաքարյանի գլխավորությամբ: Ըստ Կիրակոս Գանձակեցու հաղորդման, Իվանե Զաքարյանը և վրաց «մեծամեծները» նախքան ճակատամարտ ուխտ էին արել, որ եթե հաղթեն Ջալալադնին, ապա «իրենց իշխանության ներքո գտնվող ամեն հայի կդարձնեն վրաց դավանանքին, իսկ դիմադրողներին սրով կվերացնեն»: Սակայն ճակատամարտում դաշնակիցները պարտվում են և կորցնում 20,000 զինվոր: Հաղթանակից հետո շահը գրավում է Դվինը և Թիֆլիսը ու կազմակերպում խաղաղ բնակչության ջարդ:

Ծանոթագրություններ
Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Եր, 1982, էջ 163:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets