ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

07.08.2013

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՔԱՐԵ ՎԿԱՆԵՐԸ - Ավետիք Իսահակյան

Բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, ՀԳԱԱ ակադեմիկոս:

Ծնվել է Ալեքսանդրապոլում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի եկեղեցական ծխական և Հառիճի վանքի դպրոցներում։ 18891892թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893թ. եղել է Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր։ 1895 թ. վերադարձել է հայրենիք։ Ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896թ. բանտարկվել է Երևանում, 1898թ. աքսորվել է Օդեսա։ Նույն մեղադրանքով բանտարկվել է երկրորդ անգամ 1908թ.։ Որպես քաղ. վտարանդի մեկնել է Կ. Պոլիս։ Լինելով եվրոպական շատ քաղաքներում, 1921-ից հաստատվել է Վենետիկում, զբաղվել է գրական գործունեությամբ։ 1936թ. աշնանը վերջնականապես վերադարձել է Հայաստան: 1946-1957թթ. եղել է ՀԽՍՀ Գրողների միության նախագահ: Իսահակյանի առաջին ժողովածուն «Երգեր ու վերքեր»
խորագրով լույս է տեսել 1897թ.։ Նրա պոեզիայում գերիշխում են սերը, կարոտը, հայրենասիրությունը, բնությունը: Իսահակյանի խոհական բանաստեղծությունները հայ պոեզիայի անգերազանցելի նմուշներն են: Նրա բանաստեղծական հանճարի վկայագիրն է «Աբու-լալա Մահարի» պոեմը /1911թ./։ 
Իսահակյանի գրչին են պատկանում նաև լեգենդներ, հեքիաթներ՝ «Շիդհարը» /1907թ./, «Հավերժական սեր» /1919թ./, «Լիլիթ» /1921թ./, ինչպես նաև ինքնատիպ այլ արձակ էջեր՝ 
«Շաքրո Վալիշվիլի» /1906թ./. «Գարիբալդիականը» /1907թ./, «Համբերանքի չիբուխը» /1928թ./։ «Ուստա Կարոն» վեպը և այլն։ 
Իսահակյանի բանաստեղծություններով գրված երգերի զգալի մասը ժողովրդականացել է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ 1946թ. Իսահակյանին շնորհվել է ԽՍՀՄ պետական մրցանակ։
1958թ. մարտին Ավետիք Իսահակյանի հիշատակը հավերժացնելու նպատակով ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը, ի թիվս այլ որոշումների, Երևանի քաղխորհրդին հանձնարարեց մայրաքաղաքի փողոցներից մեկը անվանել Ավ. Իսահակյանի անունով, զբոսայգիներից մեկում կանգնեցնել մեծ բանաստեղծի արձանը, իսկ Լենինականի քաղխորհրդին առաջարկեց կանգնեցնել Ավ. Իսահակյանի կիսանդրին:
Ավ. Իսահակյանի հուշարձանի համար ՀԽՍՀ Մինիստրների սովետի հայտարարված մրցութին ներկայացված աշխատանքները ցուցադրվեցին 1960թ. ապրիլին Երևանի քաղխորհրդի դահլիճում:
Ա. Իսահակյանի արձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1965 թ. հունիսի 12-ին Օղակաձև զբոսայգում, բանաստեղծի անունը կրող փողոցի հարևանությամբ: Արարողությանը ներկա էին Յ. Զարոբյանը, Ա. Քոչինյանը, Բ. Մուրադյանը, Հ. Մարգարյանը, Է. Թոփչյանը: Ներածական խոսքով հանդիսավոր հավաքը բացեց Գ. Հասրաթյանը (Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ), այնուհետև` խոսք ասացին Գեղամ Սարյանը (բանաստեղծ), Հրաչ Մկրտումյանը (Երևանի ավտդողերի գործարանի վարպետ), Արմիկ Գալստյանը (Իսահակյանի անվան դպրոցի ուսուցչուհի): 
Արձանի նյութը` բրոնզ, գրանիտ, բարձրությունը` 4,5 մ, ճարտարապետ` Լիպարիտ Մադոյան, քանդակագործ` ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյան: 
Սարգիս Բաղդասարյանը (1923-2001) ծնվել է ԼՂՀ Հադրութի շրջանի Խանազուր գյուղում: 1952 թ. ավարտել է ԵԳԻ-ն, ուր դասախոսել է 1962-ից։ 1954-ից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ էր, 1980-ից` պրոֆեսոր։
1961 թ. նրան շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի, իսկ 1977-ին` ժողովրդական նկարչի կոչումներ: Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր է:

Լավագույն գործերից են`
«Գանգրահեր տղան», բրոնզ, 1956թ.
«Աղջիկը Սուդանից», բրոնզ, 1957թ., ՀԱՊ
«Բագրատ Ղարիբջանյան», բրոնզ, 1959թ.
«Հունան Ավետիսյան», բազալտ, 1959թ.,Ղափան
«Մտածողը», շամոտ, 1966թ., Կարարա (Իտալիա)
«Հակոբ Պարոնյան», գրանիտ, 1965թ., Երևան
«Մենք ենք, մեր սարերը» («Ղարաբաղցիներ»), տուֆ, 1967թ., Ստեփանակերտ.
«Արցախյան պատերազմում զոհված օդաչուներին», կոփածո պղինձ, գրանիտ, բարձրությունը` 6,5 մ, 1994թ., «Էրեբունի» օդանավակայան, Երևան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets