ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.08.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Ֆրունզե Դովլաթյան

Ֆրունզե Վաղինակի Դովլաթյան, ( 1927 մայիսի 27, Գավառ – 1997 օգոստոսի 30, Երևան), հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1983թ.):

Հայրը և հորաքույրը սիրողական ներկայացումներ էին բեմադրում Գավառական թատրոնում։ Երբ Դովլաթյանների ընտանիքը տեղափոխվեց Երևան, Դովլաթյանը ընդունվեց Մ. Գորկու անվան դպրոց։ 1941-1952թթ. հանդես է եկել Հայաստանի շրջանային թատրոններում և Գ. Սունդուկյանի թատրոնում որպես դերասան։ 1947թ. ավարտել է Գ. Սունդուկյանի թատրոնի ստուդիան։ 1943թ. սկսել է նկարահանվել ֆիլմերում։ 1959թ. ավարտել է Համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Ս. Գերասիմովի արվեստանոցը)։ 1959-1964թթ. աշխատել է որպես ռեժիսոր Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում (ՑՍԴՖ), Գորկու անվան ստուդիայում,
«Մոսֆիլմում»։ Այդ մոսկովյան ստուդիաներում նկարահանել է` «Ով է մեղավոր» (ՎԳԻԿ-ի ստուդիա, 1958), «Դիմա Գորինի կարիերան» (Լ.Միրսկու հետ, Գորկու անվ. ստուդիա, 1961), «Առավոտյան գնացքներ» (Լ.Միրսկու հետ, «Մոսֆիլմ», 1963)։ 1966-1969թթ. ՀԽՍՀ Կինեմատոդրաֆիստների միության առաջին քարտուղար։ 1986-ից «Արմենֆիլմի» գեղարվեստական ղեկավար։ Թաղված է Երևանի Թոխմոխի գերեզմանոցում։ Դովլաթյանը 1994–1997թթ. նաև Հայաստանի «Թեքեյան մշակութային միության» նախագահն էր։

Մեջբերումներ Դովլաթյանի մասին
Դովլաթյանը այն կինոբեմադրիչներից է, որոնց ստեղծագործությունը դպրոց է դառնում։ Նա իր ֆիլմերում միատեսակ ուժով ներկայացնում է և՛ պատմական, և՛ ժամանակակից թեման, կարողանում խոսել մարդկային բարդ փոխհարաբերությունների, մարդուն հուզող խնդիրների շուրջ։ Ես ուրախ եմ, որ կինոդերասանի իմ կարիերան սկսվել է մեծ ճանաչման արժանացած «Բարև, ես եմ» ֆիլմից։ Արմեն Ջիգարխանյան

...Հետաքրքիր, իմաստուն ու բովանդակալից ստեղծագործությունների հեղինակ է, արդեն բոլորովին ոչ պատանի, բայց միշտ գեղեցկատես, արտիստիկ փայլով ու միշտ ռոմանտիկական ներշնչանքով։ Հենրիկ Մալյան

«Բարև, ես եմ» ֆիլմը իրենով նշանավորում է ավանդական ազգային թեմատիկայի սահմաններից դուրս գալու իրողությունը և մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Չինգիզ Այթմատով

Ֆիլմոգրաֆիա
1943 - Դավիթ Բեկ - մելիք Մանսուր
1947 - Անահիտ - Վաչագան
1958 - Ո՞վ է մեղավոր - ռեժիսոր
1958 - Ինչու է աղմկում գետը - Մանուկյան
1960 - Յաշա Տոպորկով - Միիրզոյան
1961 - Դիմա Դորինի կարիերան - ռեժիսոր Լ.Միրսկու հետ
1963 - Առավոտյան գնացքներ - ռեժիսոր
1965 - Բարև, ես եմ - Զարյան և ռեժիսոր
1968 - Սարոյան եղբայրներ - Հայկ Սարոյան և գեղարվեստական ղեկավար
1972 - Երևանյան օրերի խրոնիկան - սցենարիստ Պ. Զեյթունցյանի հետ, ռեժիսոր
1976 - Երկունք - ռեժիսոր
1976 - Խոնարհվիր գալիք օրվան - դեր
1979 - Ապրեցեք երկար - սցենարիստ Շ. Թաթիկյանի հետ, ռեժիսոր
1982 - Սիրամարգի ճիչը - սցենարիստ Ա. Աղաբաբովի հետ
1982 - Վենետիկի միջազգային գիտաժողովը - վավերգրական, սցենարիստ, ռեժիսոր
1982 - Մխիթարյանները - վավերգրական, սցենարիստ, ռեժիսոր
1985 - Մշակույթների կամուրջ - վավերգրական, սցենարիստ, ռեժիսոր
1986 - Մենավոր ընկուզենի - Կամսարյան, սցենարիստ Ա.Աղաբաբովի հետ, ռեժիսոր
1986 - Օտար խաղեր - Ասլանյան
1987 - Մենավոր ընկուզենին - սցենարիստ, ռեժիսոր
1989 - Աղբաման - կարճամետրաժ, սցենարիստ
1990 - Կարոտ - ռեժիսոր
1995 - Լաբիրինթոս - Աբել

Պարգևներ և կոչումներ
1950 - Ստալինյան մրցանակ II աստիճանի Գ. Տեր-Գրիգորյանի և Լ. Կարագյոզյանի «Այս աստղերը մերն են» ներկայացման համար
1966 - ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գոտծիչ
1967 - ՀԽՍՀ Պետական մրցանակ «Բարև, ես եմ» ֆիլմի ըամար
1971 - ՀԽՍՀ Պետական մրցանակ «Սարոյան եղբայրներ» ֆիլմում դերակատարութ՛ան համար
1983 - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
Պատվավոր մրցանակի դիպլոմակիր «Կինոարվեստ մեջ ներդրման համար» — ռուսական կինոփառատոն «Պատուհան դեպի Եվրոպա» (Վիբորգ—97).

Գրականություն Դովլաթյանի մասին
Գալստյան Ս., Անուններ էկրանի վրա (նաև Ֆ.Դովլաթյանի մասին), Երևան, 1984
Թահմիզյան Հ., Կինոռեժիսորներ, դերասաններ, Երևան, Մաս 1, 1978, էջ 147-148
Ադամյան Ա., «Եթե սեր չլինի, կլինի ջրհեղեղ» կամ հարցազրույց Ֆրունզե Դովլաթյանի հետ - Հայաստանի Հանրապետություն, 11 սեպտեմբերի 1996
Գալստյան Մ., Ֆիլմն սկսվում է գրական նյութից, (հարցազրույց Ֆ.Դովլաթյանի հետ) - Գրական թերթ, 30 նոյեմբերի 1984
Գյոդակյան Ս., Ֆրունզե Դովլաթյան - Կանչ, 6 ապրիլի 1994
Գրիգորյան Ա., Բարև, ես եմ - Էկրան, 1989, N 4, էջ 1
Զաքարյան Ռ., Իմ ֆիլմերն իմ ապրած կյանքն են - Արվեստ, 1983, N 6, էջ 10-14
Մաթևոսյան Ռ., Ճշմարիտ արվեստը սահմաններ չի ճանաչում - Սովետական Հայաստան, 10 նոյեմբերի 1987
Մուրադյան Հ., Տագնապներ ու հույսեր («Մենավոր ընկուզենին» կինոնկարի մասին) - Գարուն, 1988, N 10, էջ 31-32

Ծանոթագրություններ


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets