ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

16.08.2013

«ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆՔ ՈՉ ԱՎԵԼ ՈՉ ՊԱԿԱՍ ՄԵՐ «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԹԵՐԹՈՒՄ:

ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ.

ԱՅՍՕՐ ՊԱՏԱՀԱԲԱՐ ՁԵՌՔՍ ԸՆԿԱՎ ՀՀ ԿԳՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ: ՄԻԱՆԳԱՄԻՑ ԱՍԵՄ, ԹԵ Ի՞ՆՉ ՏԵՍԱ ԹԵՐԹՈՒՄ՝ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՈՐՊԵՍ «ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ»: ԹԵՐԹՈՒՄ ՄԻ ՄԵԾ ՀԱՏՎԱԾ ՏԵՂ ԷՐ ԳՏԱԾ ASALA ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ: ՄԻ ԿՈՂՄԻՑ /քավ լիցի/ ԱՍՈՒՄ ԵՆՔ, ԹԵ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ Է ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ (սա վերաբերվում է «ԱՌԱՎՈՏ» ԹԵՐԹԻ ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ տես նյութը այստեղ «ԱՌԱՎՈՏ օրաթերթ») ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ /քավ լիցի/ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆՔ ՈՉ ԱՎԵԼ ՈՉ ՊԱԿԱՍ ՄԵՐ «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԹԵՐԹՈՒՄ:
ԷԼ ՉԵՄ ԱՍՈՒՄ, ՈՐ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐՆ ԷԼ ԹԵԿՈՒԶ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ - ԴԱՏԱՐԿ, ԲԱՅՑ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ ԵՆ ՏԵՂԱԴՐՎԱԾ:
ՈՒ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԽՈՍՈՒՄ ԵՆՔ ԼԻԶԲՈՆԻ ԳՈՐԾԻՑ, ՈՒԶԵԼՈՎ ՄԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ԿԱՄ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳ ԱՆՑԿԱՑՆԵԼ, ՀԱՆԿԱՐԾ ՉԳԻՏԵՍ ԻՆՉՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՍԿՍՈՒՄ Է ՀԻՇԵԼ, ՈՐ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՅԴՊԻՍԻ ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑԵԼ ՈՒ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԿԱՆԽՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ:

ՀԻՄԱ, ՍԻՐԵԼԻ ԻՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՀԱՃ ԱՅՐԵՐ, ԻՆՁ ԱՍԵՔ՝ ԻՄԱՆԱՄ՝ ASALA ԿԱՌՈՒՅՑԸ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ Է,՞ ԹԵ ՈՉ: ԵԹԵ ՈՉ, ԱՊԱ ԵՐԻՑՍ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ԽՆԴՐԵՔ ԼԻԶԲՈՆԻ ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԻՑ, ՈՐ ԱՀԱԲԵԿԻՉ ԵՔ ՀԱՄԱՐՈՒՄ: ՀՈՒԼԻՍ 27 ին ԼՐԱՑԱՎ ԱՅՍ ՍՈՒՐԲ ՏՂԱՆԵՐԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ 30 ամյակը: ՈՉ ՄԵԿԴ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉՀԻՇԵՑԻՔ, ԴՐԱ ՓՈԽԱՐԵՆ ՈՐՊԵՍ ՀԱԿԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ASALA ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԻՔ ՄԻ ԹԵՐԹՈՒՄ, ՈՐԸ ԴՊՐՈՑ ՈՒ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ: ՊԱՐՈՆ ԱՇՈՏՅԱՆ Ի՞ՆՉ ՈՒԶԵՑԻՐ ԱՍԵԼ ՍՐԱՆՈՎ, ՈՐ ԼԻԶԲՈՆԻ ՏՂԱՆԵՐԸ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐ ԵՆ, ԻՍԿ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՐԳԵԼԻ ՎԱՐՔԱԳԻԾ ՈՒՆԻ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ, ՈՒ ԴՐԱ ՓՈԽԱՐԵՆ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿԸ ԱՌԱՎԵԼ ՀԶՈՐ Է, ՔԱՆ ՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՈՐԸ ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԻՄ ԵՎ ՔՈ ԴԻՄԱԳԻԾՆ Է ՊԱՀՊԱՆԵԼ: ՀԵՐԻՔ Է ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՌՆԵՔ «ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ» ՀԵՏ: ԱՍԵԼ ԵՄ ՈՒ ՀԱՎԵՐԺ ՊԻՏԻ ԱՍԵՄ. ԼԻԶԲՈՆԻ ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՍՈՒՐԲ ԳՈՐԾԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐ ԵՆ:

ՆՐԱՆՔ ԱՎՏՈՎԹԱՐԻ ԿԱՄ ՀԻՄԱՐ ԱՐԿԱԾԻ «ՆԱՀԱՏԱԿ-ԶՈՀԵՐ» ՉԵ՛Ն: ՆՐԱՆՔ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ԵՆ ՔԱՆ ՄԵՐ ՇԱՏ ՈՒ ՇԱՏ «ՊԱՇՏԵԼԻ ՀԵՐՈՍՆԵՐ»: ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԱՐԹՈՒՆ ՈՒՂԵՂՈՎ ԴԱՏԵԼ... ԵՎ ՈՐՊԵՍ ՄՏՔԻՍ ՎԵՐՋԱԲԱՆ (չնայած՝ ինչքան խոսեմ՝ կխոսեմ) ԱՍԵՄ, ՈՐ ԽՈՍՔՍ ՈՒՂՂՈՒՄ ԵՄ ԹԵ՛ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԹԵ՛ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԹԵ՛ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ: ՔԱՆԻ ԴԵՌ ԱՅՍ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԻՆ ԼԻԶԲՈՆԻ ԳՈՐԾԻ 30 ամյակն Է, ԱՊԱ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ ՏՎԵ՛Ք ՁԵՐ ԵՆԹԱԿԱՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՎՈՒՐ ՊԱՏՇԱՃԻ ՆՇԵԼՈՒ ԱՅՍ ՆՎԻՐԱԿԱՆ ՏՂԱՆԵՐԻ ՍՈՒՐԲ ԶՈՀԱԲԵՐՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԶՈՀԱՍԵՂԱՆԻՆ: ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԵՔ, ՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ԱՆՑԿԱՑՆԵՆ, ԻՆՉՊԵՍ ԱՆՈՒՄ ԵՆ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ: ՀԱՆՁՆԱՐԱՐԵՔ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԻ ՈՐԵՎԷ ՁԵՎՈՎ ՆՇԵԼ, ԶՈՐՔԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՎԵԼԻ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՈՒ ՈԳԵՎՈՐԻՉ Է ՍԱ: ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ ՈՐՊԵՍ ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄՇԱԿՈՒՅԹ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐԻՑ ՆԵՐՍ ԳՈՆԵ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԿԼՈՐ ԿԱՄ ՔԱՌԱԿՈՒՍԻ (ձեւը դուք ընտրեք) ՍԵՂԱՆ-ՍԵՄԻՆԱՐՆԵՐ, ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՅԼՆ...
Հ.Գ. 
ՀԻՇԵ՛Ք ՊԱՐՈՆՆԵՐ ՈՒ ՏԻԿԻՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՎԵՐՋԵՐՍ, ԲՈԼՈՐԻՍ ԱՉՔԻ ԱՌԱՋ, ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԲՈԶԻ ՏՂԱ ՍԱՖԱՐՈՎԻՆ ԱՆԱՐԳԵԼ ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ ԻՐ ԵՐԿԻՐ ՈՒ ԱՐԴԱՐԱՑՐԻՆ ԱՆԱՐԴԱՐԸ:
ԻՍԿ ՄԵՆՔ՝ ՄԵՐ ՈՒՆԵՑԱԾԸ ՎԱԽԻՑ ՊԱՐՏԱԿՈՒՄ ԵՆՔ՝ ՄՏԱԾԵԼՈՎ ՈՐ ՎԱ՜Յ, ՀԱՆԿԱՐԾ ՄԵՐ ՊԱՊԱՆԵՐԸ ՉԶԱՅՐԱՆԱՆ ՄԵՐ ՎՐԱ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՆԵՆ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ- ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ: 
ՀԵՐԻՔ Է ՍԹԱՓՎԵ՛Ք...

Արա Նախշքարյան

10 комментариев:

  1. Mihran Bulghadaryan
    Iranq erevi Lizboni tex@ chgiten your mnac es txeqi gorci masin imanan.

    ОтветитьУдалить
  2. Հարգելի Արա Նախշքարյան, շնորհակալություն, որ այսպիսի հայրենասիրական աշխատանքներով դաստիարակում եք Հայաստանի Կրթութեան եւ Գիտութեան Նախարարությունը: Չնայած Ձեր դեմ կազմակերպված է դիմադրություն, բայց դուք շարունակեք նման հերոսական վարքագծով կրթելու ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարությունը՝ հանձինս Աշոտյանի:

    ОтветитьУдалить
  3. ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ - ԲՈԼՈՐՈՎԻՆ ՎԵՐՋԵՐՍ ԲՈԼՈՐԻՍ ԱՉՔԻ ԱՌԱՋ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԲՈԶԻ ՏՂԱ ՍԱՖԱՐՈՎԻՆ ԱՆԱՐԳԵԼ ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ ԻՐ ԵՐԿԻՐ ՈՒ ԱՐԴԱՐԱՑՐԵՑԻՆ ԱՆԱՐԴԱՐԸ, ԻՍԿ ԴՈՒՔ ԻՆՉ ՄԵԾԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐԵՑԻՔ ՄԵՐ ԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐ, ԼԻԶԲՈՆԻ ՀԻՆԳ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՍՈՒՐԲ ԳՈՐԾԻ 30 - ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ? ՈՉԻՆՉ ԷԼ ՉԱՐԵՑԻՔ... Ամոթ է, շատ ամոթ, և դեռ ամպագոռգոռ խոսում եք բարձր ամբիոններից... չգիտես ինչերից, հայրենիքից, ինչ որ արժեքներից և այլն...

    ОтветитьУдалить
  4. Ես էլ շատ մեծ ցավ ապրեցի: Սա բոլորիս մտահոգվելու խնդիրն է մեր ազգային արժեքներին ճիշտ գնահատական տալը:Իչքան էլ թմբկահարեն, միևնուն է Լիզբոնի մեր ընկերները օտարների համար են ''ահաբեկիչ'' մեզ համար եղել են ու կմնան Սուրբ նահատակներ:Արդեն վաղուց անցել են խորհրդային ժամանակները, այն ժամանակ էլ միայն անմահ Շիրազը համարձակվեց արձագանքել` ԼԻԶԲՈՆԻ ՈՂՋԱԿԵԶՆԵՐԻՆ: Ժամանակն է, թեկուզ ուշացած պատմության մեջ իրենց արժանավոր տեղը հատկացնել: Նրանք նահատակվել են իրենց մեջ խտացրած Հայ, ՀԱՅՐԵՆԻՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՍԿ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ՇԱՏԵՐԸ ԱՆԳԱՄ ՉԷԻՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԹԵ ԻՆՉ Է ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ: Ընդունեք սա որպես ազգային ինքնագիտակցության արթնացման ղողանջ և արթնացեք խորը քնից, հիշեք, որ հայը ծնվում է հոգով ԻՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ:

    ОтветитьУдалить
  5. Աշոտյանի "խելքի" գործը չէ ԱՍԱԼԱ - ի գործուևեությունը և Լիսբոնի հերոսական տղաների` Հայկական հարցի պատմական արդարությունը վերականգնելու նպատակով կատարած անձնազոհությունը: Սա բութ և հիմարի մեկի խելքի գործը չէ, քննադատել մի կուսակցության կամ կազմակերպության, որը իր հայրենիքի պատմական անցյալի և Հայոց հարցի արդար պահանջի համար սեփական արյունը չի խնայել: պատասխան էն տալու նրանք`ովքեր աշոտյանների կարծիքին են և դրանց հաստատ ծեծելու են դալանների տակ, ծեծելու են...

    ОтветитьУдалить
  6. ՄԻՀՐԱՆ ՋԱՆ ՀԱՐՑՆԵԼՆ ԱՄՈԹ ՉԷ, ՉԳԻՏԵՑԱԾԸ ՊՆԴԵԼՆ Է ԱՄՈԹ.

    ОтветитьУдалить
  7. http://blognews.am/arm/news/76054/ahabekchakan-kazmakerputyan-masin-grum-en-och-avel-och-pakas-mer-krtutyan-tertum.html

    ОтветитьУдалить
  8. EREVI ET TZRUKNERE NEMESIS GORTSOGHUTYUN EL EN HAMARUM AHABEKCHUTYUN,
    ISK DZER ARATS E INCH E PARONAYQ TZRUKNER AHABEKCHUTYUN CHE VOR TUYLATRUM EQ MI QANI BOZI TGHERQI TPAGRVACE AYLASERUTYUNERE HANRAYIN QNARKAMAN ARIT TAL VOR EREXAYIN 3 TAREKANIC PITI SOVORECNEL SERAKAN KYANQ, VOR MI AMBOGHJ DZOGHUVURD BRNEL E GAXTI JAMBAN ,,,SA INCHE HAYRENASIRUTYUN, SA DZER QAROZATS HAYRENASIRUTYUN E ....
    HERIQ E DASHNAKCUTYAN YEV DASHNAKCAKANERI ARUN E XMEQ,,,

    Read more: http://nakhshkaryan.blogspot.com/2013/08/blog-post_988.html#ixzz2c4xFHfGQ

    ОтветитьУдалить
  9. ՍԻՐԵԼԻ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ «Առավոտ» ՕՐԱԹԵՐԹԻ ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ: ԵՐԲ ԱՅՍ ՆՅՈՒԹԸ ԳՐԵՑԻՐ http://www.aravot.am/2013/04/02/225794/ ԱՐԴՅՈՔ ԴՈՒ ՔԵԶ ՀԱՐՑՐԵՑԻ՞Ր ԹԵ ԲԱ ԻՆՉՈՒ՞ Է ASALA Ի ԴԱՏԱՐԿ /թեկուզ սինվոլիկ/ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՆԱՀԱՏԱԿՎԱԾՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ:

    ОтветитьУдалить
  10. Անի Մելքոնյան

    Ազգային գիտակցությոնից զուրկ,վայ հայերի մի խումբ,թուրքական կառավարության օրինակով,ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ,ԼԻՍԲՈՆ 5-ի գործողությունը սկսեց,«ահաբեկչություն» որակել:
    Ցավոք այսօր քչերն են հասկանում ԼԻՍԲՈՆԻ 5 անձնազոհ երիտասարդների հերոսական գործողության կարևորությունն ու իմաստը:ՍԵԴՐԱԿԸ,ՍԻՄՈՆԸ,ՍԱՐԳԻՍԸ,ԱՐԱՆ և ՎԱՉԵՆ` ՀԱՅ ԴԱՏԻ մարտիկներ էին,նրանց գործողությունը միտված էր,աշխարհի ուշադրությունը գրավելու Հայոց Ցեղասպանության մոռացված խնդրի վրա:
    Այդ օրերին չկար ազգային պետություն,իսկ խորհրդային կառավարությանը Հայոց Ցեղասպանությունը չէր հուզում:Միակ կառույցը,որ այդ օրերին պայքար էր մղում Ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու համար ՀԱՅ ԴԱՏԻ հանձնախումբն էր:Հայրենազուրկ հայը,օտար ափերում իր արդար դատի համար պայքարելիս,հաճախ էր բախվում,ոչ միայն թուրքիայի,այլև աշխարհի սառը ուրացմանն ու ժխտմանը:Ուստի հայը ստիպված էր նորից զենքի դիմել և զինված գործողություններով բարձրացնել իր խնդիրը ու աշխարհի անբարոյական կեցվածքի դեմ իր արդար բողոքը հայտնել Վրիժառությամբ,թուրքական պետության դեմ ուղղված մի նոր ՆԵՄԵՍԻՍՈՎ:
    Ահա այսպիսի արդարության պահանջից էր,որ ծնվեց ԼԻՍԲՈՆ 5-ի գործողությունը ու, երբ վայ «հայն» է ԼԻՍԲՈՆ 5-ի գործողությունները «ահաբեկչություն»որակում,սա նշանակում է,որ այդ «հայը»զուրկ է բոլոր տեսակի ազգային սրբություններից,և իր կեցվածքով ինքն էլ թուրքական կառավարության նման ժխտում է Հայոց Ցեղասպանությունը:

    Հայոց Ցեղասպանության 100ամյա տարելիցին ընդառաջ շրջանառության մեջ դրված այս վարկածը հակաազգային է և ստեղծված է թուրքական պետության շահերին ծառայեցնելու համար,ուստի ՀՀ կառավարությունը պարտավոր է պատասխանատվության կանչել ՀԱՅ ԴԱՏԻ մարտիկներին «ահաբեկիչ»որակող կառույցի ամբողջ ղոկավարությանը:

    ОтветитьУдалить

Blogger Widgets