ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.08.2013

ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ


Աշխարհն այս ինչքան մեզ վերափոխեց,
Հանդուրժող դարձանք, ասես, ինքնակամ,
Բան է, թե հանկարծ կյանքդ էլ զոհես,
Չեն էլ կարեկցում՝ և հաստատակամ:

Տեսակետների հարատև կռվում
Աջ ու ահյակը մի մենամարտիկ,
Բառերը ցավից այս ո՜նց են նռռում,
Տողադարձն ինչ է,- անտարբեր գծիկ:

Թե մեռելներից մեզ ոգեկոչենք,
Դիրքորոշում է, ինչքան էլ գոչենք,
Մածունը ե՜րբ են սարքել եռագույն,
Սակայն սևին են կոչում դյուցազուն:

Նոր Հալեպ ասենք, նոր Երուսաղեմ,
Հին Իստամբուլի վերքը չենք բուժել,
Զանգ կախելու չէ, ինչ է, թե կաղ եմ,
Մեր մահվան մասին ինքներս ենք գուժել:

Տականքը՝ մրուր և անհայրենիք,
Սահմանադիր չէ ամեն մի ժողով,
Ցույց տվեք մեկին, որ տալ, առնելիք
Չունենա թաքուն և սրտի դողով:

Իշխելն այսօր է դարձել նախածանց,
Թե որ արքա ես, դատիր արդարև,
Խեղճ հայը այսօր տեսակ է անանց,
Նրան էլ մաղթիր մի հատիկ բարև…

Ինձ չկրակեք ձեր տխուր ժամին,
Անպատվաբեր չէ գոյությունը իմ,
Մի օր կխոսեմ, մի օր կլռեմ,
Թողեք Տիրոջ հետ ես կանխորոշեմ:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets