ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Գրիգոր ԺԲ Վաղարշա­պատեցի (1570 - 1587)

ԳՐԻԳՈՐ ԺԲ ՎԱՂԱՐՇԱՊԱՏՑԻ
(1576–1590)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1576–ից: Հաջորդել է Միքայել Ա Սեբաստացուն:

Ծնվել է մոտ 1498–ին Վաղարշապատում: Մահացել է 1590–ին Վաղարշապատում:
Նախապես եղել է Մայր Աթոռի միաբան, ներկայացրել է վաղարշապատցիների խմբակցությունը: Ունեցել է մեծ հեղինակություն և ուժեղ դիրք, որոնցով են բացատրվում 1557–ին Ստեփանոս Ե Սալմաստեցու և Միքայել Ա Սեբաստացու կողմից նրան աթոռակից կաթողիկոս առաջադրելը: 1576–ին` 78 տարեկան հասակում, կաթողիկոսական գահ է բարձրացել Միքայել Ա Սեբաստացու կտակի համաձայն: Ըստ ընդունված սովորույթի` Թադեոս և Առաքել եպիսկոպոսներին նշանակել է աթոռակից կաթողիկոսներ, իսկ 1584–ին` Դավիթ եպիսկոպոս Վաղարշապատցուն (հետագայում` Ամենայն Հայոց կաթողիկոս Դավիթ Դ Վաղարշապատցի): Իր նախորդների հետևությամբ Հայաստանի ազատագրության հարցը արծարծելու համար Գրիգոր ԺԲ Վաղարշապատցին 1577–ին աթոռակից Թադեոս կաթողիկոսի գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկել Արևմուտք: Հայտնի է, որ Թադեոս կաթողիկոսը բանակցություններ է վարել Վենետիկի դոժի, Հռոմի պապի և Լեհաստանի թագավորի հետ: Չնայած զառամյալ հասակին` մինչև 1590–ը Գրիգոր ԺԲ Վաղարշապատցին աթոռակիցների օգնությամբ շարունակել է գլխավորել կաթողիկոսարանի գործունեությունը:



Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets