ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

02.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Դավիթ Դ Վաղարշապատեցի (1587 - 1629)

ԴԱՎԻԹ Դ ՎԱՂԱՐՇԱՊԱՏՑԻ
(1590–1629)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1590–ից: Հաջորդել է Գրիգոր ԺԲ Վաղարշապատցուն:

Ծն. թ. անհտ., Վաղարշապատ, մահացել է 1633–ի օգոստոսի 17–ին Սպահանում:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության անդամ, Մայր Տաճարի լուսարարապետ: 1584–ին Գրիգոր ԺԲ Վաղարշապատցու կողմից օծվել է աթոռակից, իսկ նրա մահից հետո ընտրվել Ամենայն Հայոց կաթողիկոս: Եղել է կամազուրկ և թույլ անձնավորություն` զուրկ կազմակերպչական ընդունակություններից: Մայր Աթոռի ընթացիկ գործերը վարելու և ծանր հարկերը վճարելու նպատակով նշանակել է մեծահարուստ աթոռակիցներ: 1593–ին աթոռակից է օծել «այր փառասէր, եւ հետեւող նախագահ իշխանութեան» Մելքիսեդեկ եպիսկոպոս Գառնեցուն, իսկ 1603–ի օգոստոսի 14–ին` Սրապիոն եպիսկոպոս Ուռհայեցուն: Սակայն կաթողիկոսը աթոռակիցների հետ համերաշխ չի գործակցել, նրանք հաճախ հակադրվել են միմյանց և պայքարել իրար դեմ: Ականատես է եղել 1604–ի շահ Աբաս I-ի կազմակերպած հայերի բռնագաղթին, ինքը և աթոռակից Մելքիսեդեկը ևս տարվել են Սպահան: Շահ Աբասի հրամանով Ս. Էջմիածնի սրբությունները (Գրիգոր Լուսավորիչի Աջը և այլն), ինչպես նաև Մայր Տաճարի 15 նշանավոր քարերը տարվել են Սպահան, թալանվել են հայոց եկեղեցիներն ու վանքերը: Մելքիսեդեկ աթոռակցին հաջողվել է փախչել, վերադառնալ Էջմիածին և զավթել հայրապետական աթոռը: Նոր Ջուղայի հայերը բռնադատել են Դավիթ Դ Վաղարշապատցուն «գնալ Էջմիածին, տիրել եւ հոգալ զշինութիւն նորա», որի հետևանքով 1612–ի սկզբներին վերադարձել է Էջմիածին: Սակայն, չկարողանալով կարգավորել անխնամ թողած գործերը, բարելավել Մայր Աթոռի կացությունը, հեռացնել Մելքիսեդեկին, 1617–ի սկզբներին կրկին մեկնել է Սպահան: Մայր Աթոռը հայտնվել է ամենաթշվառ և անտեր վիճակում և կանգնել կործանման եզրին: Պատահական չէ, որ հենց այս շրջանում է, որ աթոռակից Մելքիսեդեկի թողտվության ու անտարբերության հետևանքով Լեհաստանի հայերին բռնությամբ պարտադրվել է կաթոլիկություն: Ստեղծված ծանր վիճակից դուրս գալու և կաթողիկոսության բնականոն գործունեությունը վերականգնելու նպատակով Նոր Ջուղայի հայերը, ստանալով Արարատյան աշխարհի հայության հավանությունը, 1629–ին Դավիթ Դ Վաղարշապատցուն գահընկեց են արել և ընտրել նոր կաթողիկոս:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets