ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Աբրահամ Բ Խոշաբեցի (1730 - 1734)

ԱԲՐԱՀԱՄ Բ ԽՈՇԱԲԵՑԻ
(Բաղիշեցի, Մշեցի, Քեղեցի, Կորդվացի, Քյուրտիստանցի) (1730–1734)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1730–ից: Հաջորդել է Կարապետ Բ Ուլնեցուն:

Ծնվել է մոտավորապես 1677–ին Վանի նահանգի Խոշաբ գյուղում, մահացել համաճարակից 1734–ի նոյեմբերի 11–ին Վաղարշապատում: Թաղվել է Ս. Գայանե վանքի բակում:
Քրոջորդին է Գրիգոր Շղթայակիր պատրիարքի: Ուսումն ստացել է Բաղեշի Ամրդոլու Ս. Կարապետ վանքի դպրոցում, ուր աշակերտել է Վարդան արքեպ. Բաղիշեցուն և Գրիգոր վարդապետ Շիրվանցուն (Շղթայակիր): 1703–ին ստացել է վարդապետական աստիճան: 1704–ին Գրիգոր վարդապետ Շիրվանցին աշակերտների հետ, որոնց թվում և Աբրահամ Խոշաբեցին, հեռանում է Բաղեշից և երկամյա դեգերումներից հետո հաստատվում Մշո Ս. Կարապետ վանքում (Գլակա կամ Իննակնյան վանք): Վանքը պարտքերից ազատելու մտահոգությամբ այլ վարդապետների հետ միասին զբաղվել է նվիրահավաքությամբ: Եղել է Տարոնի Ս. Կարապետի վանքի վանահայր (1717–1730): 1727–ին որպես ուխտավոր այցելել է Երուսաղեմ: 1727–ին Ս. Հակոբյանց Մայրավանքի Մատրան կից սենյակի պատի վրա կանգնեցնել է տվել խաչքար` հանուն իր և Հովհաննես Կոլոտ պատրիարքի, իսկ 1728–ին սրբապատկեր է նվիրել Ս. Հարություն տաճարի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Հովհաննես Մկրտչի սեղանին:
Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրվել 1730–ի հունվարի 7–ին` Օսմանյան պետության հովանավորությամբ, վայելել է նաև Երուսաղեմի և Կ.Պոլսի Հայոց պատրիարքների աջացությունը: Կաթողիկոսության կարճատև տարիներին փորձել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի համար ստեղծել խաղաղ և ապահով կեցություն: Վերանորոգել է Ս. Էջմիածնի և շրջակայքի վանքերն ու եկեղեցիները, պատկերազարդել տվել Մայր Տաճարի որմերն ու սյուները: Զբաղվել է նաև մատենագրությամբ, հեղինակել է կոնդակներ, ներբողական երկու և հոգևոր հինգ տաղեր (բոլորն էլ անտիպ): Ժամանակակիցների կողմից հորջորջվել է «գիտնական եւ հանճարաշատ, վսեմաբան եւ քաջաշնորհ վարդապետն»:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets