ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

14.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Մինաս Ա Ակնեցի (1751 - 1753)

ՄԻՆԱՍ Ա ԱԿՆԵՑԻ
(1751–1753)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1751–ից: Հաջորդել է Ղազար Ա Ջահկեցուն:

Ծն. թ. անհտ., Ակն, մահացել է Վաղարշապատում 1753–ի մայիսի 12–ին: Ամփոփվել է Ս. Գայանե վանքի բակի ձախակողմյան հատվածում:
Ուսումնառությունն անցկացրել է Բաղեշի Ամրդոլու վանքի դպրոցում, աշակերտել Վարդան Բաղիշեցուն: Եղել է Մշո Ս. Կարապետի վանքի միաբան, ապա` առաջնորդ (1730–1749): 1749–ի մարտին ընտրվել է Կ. Պոլսի Հայոց պատրիարք: Թեև պաշտոնավարել է ոչ շատ երկար ժամանակով (1749–1751), սակայն եռանդուն ջանքերի շնորհիվ կարողացել է ամրապնդել ինչպես Կ. Պոլսի, այնպես էլ Երուսաղեմի պատրիարքարանների դիրքերը: Նպաստել է, որ Հովհաննես Կոլոտը նշանակվի Երուսաղեմի Հայոց պատրիարք: Աչքի է ընկել իր խոհական, հեզաբարո խաղաղասիրական ընթացքով: Ժամանակակիցը նրան ներկայացնում է որպես «հեզահոգի, քաղցրաբարոյ, աստուածահանճար վարդապետ»: Հատկանիշներ, որ կարևոր դեր են խաղացել նրա հետագա գործունեության ընթացքում: Ղազար Ա Ջահկեցու մահից հետո Ս. Էջմիածնի միաբանները և Կ.Պոլսի ազգային–եկեղեցական շրջանները նրա թեկնածությունը համերաշխ առաջադրել են կաթողիկոսական ընտրությունների ժամանակ: 1751–ի մայիսին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս: Կաթողիկոսական օծումը ստացել է 1751–ի սեպտեմբերի 15–ին: Կաթողիկոս ընտրվելուց հետո Մինաս Ա Ակնեցին վերջ է տվել Ս. Էջմիածնի միաբանությունում հոգևորականների միջև բուն դրած անմիաբանությանն ու հակասություններին: Սակայն վերահաս մահը թույլ չի տվել առավել լայն գործունեություն ծավալել: Զբաղվել է նաև մատենագրությամբ, ինչպես հավաստում է Սիմոն Երևանցին` «ունի զգրեանս դատաւորականս հոգացեալ»:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets