ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Աղեքսանդր Բ Բյուզանդացի (1754 - 1755)

ԱՂԵՔՍԱՆԴՐ Բ ԲՅՈՒԶԱՆԴԱՑԻ
(Կոստանդնուպոլսեցի, Գարագաշ, Կարակաշ) (1753–1755)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1753–ից: Հաջորդել է Մինաս Ա Ակնեցուն:

Ծնվել է Կ. Պոլսում, ծն. թ. անհտ., մահացել է 1755–ի նոյեմբերի 11–ին Վաղարշապատում: Ամփոփվել է Մայր Տաճարի դռան մոտ` զանգակատան ներքև:
Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում: Եղել է Մայր Աթոռի միաբան, վարդապետ, նվիրակ (Եվդոկիա): Աբրահամ Գ Կրետացու կողմից նշանակվել է փոխանորդ: Նա բազմիցս ուղեկցել է Աբրահամ Գ–ին և Ղազար Ա Ջահկեցուն Նադիր շահին տեսության: Ընդդիմացել է Ղազար Ա Ջահկեցու բռնարարքներին, որի պատճառով նրա կողմից ենթարկվել է հետապնդումների ու հալածանքների, քանիցս բանտարկվել է: Ստիպված է եղել հեռանալ Էջմիածնից և տեղափոխվել Կ. Պոլիս, որտեղ վարել է առանձնացած ու մեկուսի կյանք:
Մինաս Ա Ակնեցու մահից հետո 1753–ի հունիսի 22–ին Կ. Պոլսում հրավիրված աշխարհիկ և հոգևոր բարձրաստիճան անձանց ժողովում միաձայն ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս: 1753–ի հոկտեմբերին դուրս է եկել Կ. Պոլսից և 1754–ի մարտի սկզբներին հասել Էջմիածին, օծումը կատարվել է մարտի 6–ին: Աթոռակալել է ընդամենը մեկուկես տարի և չի հասցրել որևէ նշանակալից գործունեություն ծավալել: Ժամանակակիցը նրան բնութագրել է «այր հեզաբարոյ եւ բազմաշխատ»:
Զբաղվել է նաև մատենագրությամբ. մեզ են հասել նրա հեղինակած մի քանի գրություններ, նամակներ, կոնդակներ: Առանձնակի արժեք ունի 1754–ին գրված նրա հիշատակարանը, ուր պատմում է իր կաթողիկոս ընտրվելու և օծվելու պարագաները («Դիվան Հայոց պատմության», գիրք Գ, Թիֆլիս, 1899): Մահացել է կարճատև հիվանդությունից հետո:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets