ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

16.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Հակոբ Ե Շամախեցի (1759 - 1763)

ՀԱԿՈԲ Ե ՇԱՄԱԽԵՑԻ 
(1759–1763)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1759–ից: Հաջորդել է Աղեքսանդր Բ Բյուզանդացուն:

Ծնվել է XVll դարի վերջերին Շամախի քաղաքում: Մահացել է 1763–ի մարտի 2–ին Վաղարշապատում, ամփոփվել Ս. Գայանե վանքի գավթի աջակողմում:
Մանկությունից եղել է Էջմիածնում, ստացել բազմակողմանի կրթություն և ինքն էլ դասավանդել է Էջմիածնի վանական դպրոցում:
Դեռևս 1740–ական թվականներին Հակոբ «նրբամիտ գիտնազգեանս» վարդապետ Շամախեցուն իր հոգևոր ծնողը համարող Սիմեոն Երևանցին գնահատում է «ներկայումս իբրև նոր իմն արեգակն փայլի գիտութեամբ և հանճարով ի սուրբ և յերկնանման յԱթոռոջս...»: 1731–1735–ներին հոգևոր գործունեություն է ծավալել է Նոր Ջուղայում: 1746–ին Նադիր շահի կողմից Ղազար Ջահկեցու նկատմամբ հալածանքների և ապա Էջմիածնից փախուստի ժամանակ նրա տեղապահ լինելու պատճառով ձերբակալվել է նաև Հակոբ Շամախեցին և տարվել Երևանի բերդը: Բերդարգելության շրջանում շարադրել է աղոթքների ու ոտանավորների ժողովածու` «Հաց նեղելոց» վերնագրով: Այստեղ հեղինակը հանգամանորեն խոսում է աղոթքի ուժի մասին: Հակոբ Շամախեցին այնուհետև լայն միջնորդություններ է կազմակերպել Նադիր շահին համոզելու` Հայոց կաթողիկոսին ազատ արձակելու և կրկին իր Աթոռին վերադարձնելու նպատակով:
Հայերեն և պարսկերեն լեզուներով վարել է Էջմիածնի պաշտոնական գրագրությունը, կանոնավորություն է մտցրել հայաշատ կենտրոնների հետ Էջմիածնի կաթողիկոսական աթոռի գրագրությունների ու ելևմտից հաշվեգրքերի մեջ:
1753–ին Աղեքսանդր Բ Բյուզանդացի կաթողիկոսի հրամանով կրկին նշանակվել է տեղապահ: Աղեքսանդր Բ–ի մահից հետո, հինգ տարի (1755–1759) վարել է կաթողիկոսարանի գործերը: Հակոբ Շամախեցին կաթողիկոս է ընտրվել 1759–ի օգոստոսի 15–ին Կ.Պոլսում գումարված կաթողիկոսական ընտրական ժողովի կողմից, որտեղ չեղյալ է հայտարարվել Սահակ արքեպ. Կեղեցիի (Ահագին) ընտրությունը:
Կաթողիկոս ընտրվելուց հետո կարգավորել է Էջմիածնի վանքապատկան կալվածքները, իրականացրել Երևանի Ձորագյուղի անապատի նորոգությունը և այն դարձրել Հայրապետանիստ եկեղեցի:
Քաջալերել է հայ ազատագրական շարժման գործիչներին, 1760–ի գարնանը Մայր Աթոռում ընդունել է Հովսեփ Էմինին և խրախուսել նրա ազատագրական ձեռնարկները: 1760–ի հուլիսի 20–ին Հակոբ Ե Շամախեցին դիմումնագիր է հղել Ռուսաց կայսրուհի Ելիզավետա l–ին` Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու խնդրանքով: Նամկագրություն է ունեցել Վրաց Թեյմուրազ ll և Հերակլ ll թագավորների հետ: Թեյմուրազի միջոցով նամակ է ուղարկել Ելիզավետա l–ին: Ռուսաստան Թեյմուրազի հապճեպ ճանապարհվելու պատճառով նամակի բնագիրը, սակայն, մնացել է Մայր Աթոռում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets