ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

19.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Դավիթ Ե Էնեգեթցի (1801 - 1804)

ԴԱՎԻԹ Ե ԷՆԵԳԵԹՑԻ 
ՂՈՐՂԱՆՅԱՆ  (1801–1807) 
Ամենայն Հայոց կաթողիկոս 1801–ից: Հաջորդել է Ղուկաս Ա Կարնեցուն: 

Ծն. թ. անհտ., ծնվել է պատմական Գուգարքի Մանգեղյաց Փոր գավառի Էնագեթ (Էնեգեթ) գյուղում: Մահացել է 1817–ի հոկտեմբերի 31–ին Վաղարշապատում: Աճյունն ամփոփվել է Ս. Գայանե վանքի գավթի հարավային կողմում: 
Սերում է հայտնի մեծատոհմիկ ընտանիքից: Սովորել է Էջմիածնի դպրեվանքում, եղել Մայր Աթոռի նշանավոր միաբաններից: Զբաղեցրել է բարձր պաշտոններ` Մայր Աթոռի տնտեսական մասի կառավարիչ, նվիրակ և այլն: 1800–ի հունվարի 16–ին հատուկ պատգամավորությամբ Ս. Էջմիածնից ուղևորվել է Կ. Պոլիս` ներկայացնելու առաջիկա կաթողիկոսական ընտրությունների թեկնածուներ Դանիել Սուրմառեցի և Եփրեմ Ձորագեղցի եպիսկոպոսներին: Կ. Պոլսի Հայոց պատրիարք Դանիել Սուրմառեցու` Ամենայն Հայոց կաթողիկոս առաջադրվելու կապակցությամբ, ընտրվել է Հայոց պատրիարք: Օսմանյան կառավարությունը չի հաստատել նրա ընտրությունը և Դավիթ Էնեգեթցին ստիպված է եղել վերադառնալ Էջմիածին: Այս իրադարձությունները համընկել են Կ. Պոլսում կազմակերպված Դանիել Ա Սուրմառեցու կաթողիկոսական ընտրության հետ (16 մարտի, 1801 թ.): Սակայն մինչև նորընտիր կաթողիկոսի` Կ. Պոլսից Ս. Էջմիածին հասնելը ռուսական կառավարության աջակցությամբ և հակառակ Մայր աթոռի միաբանության կամքի, Դավիթ եպիսկոպոս Էնեգեթցին 1801–ի ապրիլի 28–ին գրավել է հայրապետական աթոռը և հռչակվել Ամենայն Հայոց կաթողիկոս: Դանիել Ա Սուրմառեցու կողմնակիցներն էլ 1802–ի մայիսի 25–ին Բագրևանդի Ս.Հովհաննես եկեղեցում նրան օծել են Ամենայն Հայոց կաթողիկոս: Կաթողիկոսական գահի համար երկու թեկնածուների միջև բորբոքվել է անզիջում պայքար, որը պատմության մեջ հայտնի է «Դավիթ–Դանիելյան կռիվ» անունով: Դավիթ Ե Էնեգեթցին կարողացել է 1802–ի նոյեմբերին Դանիել Ա Սուրմառեցուն բռնությամբ դուրս բերել Բայազետից, ուր բնակվում էր, և տանել Էջմիածին: Դավիթ Ե Էնեգեթցու կարգադրությամբ Դանիել Ա Սուրմառեցին բանտարկվել է, ապա` Ֆաթհ Ալի շահի հրամանով աքսորվել Մարաղա (1804–1807): Շուտով քաղաքական իրադրության փոփոխության պատճառով ռուսական կառավարությունը սկսել է աջակցել Դանիել Ա Սուրմառեցուն: Ի վերջո, «Դավիթ–Դանիելյան կռիվն» ավարտվել է նրանով, որ պարսկական կառավարությունը 1807–ին Դանիել Ա Սուրմառեցուն հետ է կանչել աքսորավայրից և ստիպել Դավիթ Ե Էնեգեթցուն հրաժարվել կաթողիկոսական աթոռից: Դանիել Ա Սուրմառեցու մահից հետո (1808) փորձել է դարձյալ վերագրավել հայրապետական գահը, բայց հաջողություն չի ունեցել: Այդ կապակցությամբ ռուսական կողմը հստակորեն է արտահայտել իր դիրքորոշումը, թե Դավիթ Ե Էնեգեթցու ընտրությունը «շատ սակավ կհամապատասխանե, թե՛ Ռուսիայի օգուտներին և թե՛ Հայոց ազգի ցանկությանը»: Եփրեմ Ա Ձորագեղցու` Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո` 1810–ի դեկտեմբերի 25–ին, հատուկ փաստաթուղթ է ստորագրել, որով հրաժարվել է կաթողիկոսական աթոռի նկատմամբ որևէ հավակնությունից` դասվելով միաբան եպիսկոպոսների կարգը: Կյանքի վերջին տարիներին ապրել է Ս.Էջմիածնում որպես սովորական միաբան: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets