ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.09.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Գեւորգ Դ Կոստանդնուպոլսեցի Քերեստեճյան (1867 - 1882)

ԳԵՎՈՐԳ Դ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ ՔԵՐԵՍՏԵՃՅԱՆ 
(Մեծագործ) (1866–1882) 
Ամենայն Հայոց կաթողիկոս 1866–ից: Հաջորդել է Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցուն: 

Ծնվել է 1813–ի հուլիսի 5–ին Կոստանդնուպոլսում: Մահացել է 1882–ի դեկտեմբերի 6–ին Վաղարշապատում, աճյունն ամփոփվել է Մայր Տաճարի բակում: 
Նախնական կրթությունն ստացել Սամաթիայի Սրբուհի մայրապետի Ծաղկոցում, այնուհետև հաճախել է Հովսեփ դպիրի ուսումնարանը: 
Սովորել է Գում Գափուի պատրիարքական ժառանգավորաց վարժարանում (1827–1829), որտեղ աշակերտել է նշանավոր մտավորական Գրիգոր պատվելի Փեշտիմալճյանին: 1830–ին պատրիարք Կարապետ Պալաթեցու կողմից նշանակվել է պատրիարքարանի փոխանորդարանի քարտուղար: 1834–ին ստացել է սարկավագության աստիճան, 1835–ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա ու նշանակվել Կ. Պոլսի Ս.Աստվածածին, Ս. Խաչ և Ս. Հարություն եկեղեցիների քարոզիչ: Նրա ջանքերով է ստեղծվել Կ. Պոլսի առաջին հայկական եկեղեցական երգչախումբը: 1841–ին արժանացել է ծայրագույն վարդապետի աստիճանի: 1844–ին ընտրվել է Բուրսայի հայոց հոգևոր առաջնորդ (1844–1858, 1861–1866), միաժամանակ ստանձնել նաև Կուտինայի (Քյոթահիա) վիճակի առաջնորդությունը: 1848–ի հուլիսի 11–ին Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս: 1858–ի հոկտեմբերի 17–ին Արևմտահայոց Ազգային ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք (1858–1860), մանակցել է Ազգային սահմանադրության մշակմանը: 1866–ի սեպտեմբերի 17–ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հրավիրված Ազգային–եկեղեցական ժողովի կողմից միաձայն ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս. օծումը տեղի է ունեցել 1867–ի մայիսի 21–ին: 
Որպես Ամենայն Հայոց կաթողիկոս` Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին մեծ ուշադրություն է դարձրել ժողովրդի մտավոր զարգացմանը, դպրոցաշինությանը, գրատպությանը: Ս. Էջմիածնի միաբաններից ստեղծել է Ուսումնական հանձնաժողով, որը հայկական դպրոցների համար մշակել է կանոնադրություն և ջանացել դպրոցներ բացել բոլոր բնակավայրերում: 1874–ին Էջմիածնում հիմնադրել է Գևորգյան ճեմարանը, որը 40 տարուց ավելի եղել է արևելահայ ամենանշանավոր ուսումնական հաստատությունը` հայագիտության և մանկավարժական մտքի կենտրոնը: Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին հետևողական ջանքերով նպաստել է տպագրության գործի զարգացմանը, ընդարձակել ու բարեկարգել է տպարանը. հովանավորել է Զաքարիա Սարկավագի, Աբրահամ Կրետացու, Սիմեոն Ապարանցու, Ուխտանեսի, Դավիթ Բեկի պատմիչի, Սիմեոն Երևանցու, Մխիթար Գոշի երկասիրությունների և «Ճաշոց»–ի հրատարակությունները: 
Ծավալել է շինարարական լայն գործունեություն. 1868–ին Մայր Տաճարի արևելյան կողմում կառուցել է կցաշենք, որտեղ կազմակերպել է եկեղեցապատմական թանգարան, նորոգել տվել Ս. Գայանե վանքը, այնտեղ կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, Մայր Աթոռի միաբանների բնակելի շենքերը, Բյուրականի կաթողիկոսական ամառանոցը, վերակառուցել Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին և այլն: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets