ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

06.09.2013

4-7-րդ ԴԱՐԵՐ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ մաս Ա

Եկեղեցին ընդհանուր իմաստով կրոնական կազմակերպություն է, որը հավատի ու պաշտամունքի հիմքի վրա միավորում է այս կամ այն կրոնական ուղղության հետևորդներին:
Քրիստոնեական եկեղեցին հավատացյալների այնպիսի հավաքականություն է, որի շրջանակներում տեղի է ունենում մարդու հաղորդակցությունն Աստծու հետ:
«Եկեղեցի» (հունարեն` «էկլեսիա») նշանակում է Աստծուն հավատացող մարդկանց ժողով, սրբերի հավաք: Նիկիայում 325թ-ին եկեղեցական հայրերը սահմանել են հավատի և դավանանքի բանաձև, որը կոչվում է «Հավատո հանգանակ» կամ ուղղակի «Հավատամք», որտեղ եկեղեցու մասին ասվում է. «Հավատում ենք Մի, Ընդհանրական, Առաքելական և Սուրբ եկեղեցուն»:
Եկեղեցին մի է, քանի որ մեկ է Քրիստոսը, մեկ է ճշմարիտ հավատը, և մեկ է այդ հավատի վրա կառուցված եկեղեցին: Այն ընդհանրական է, քանի որ առանց ցեղի ու
լեզվի խտրության միավորում է աշխարհասփյուռ բոլոր քրիստոնյա
հավատացյալներին:
Եկեղեցին, Հիսուս Քրիստոսի առաքյալների քարոզչությամբ հիմնված լինելով, կոչվեց առաքելական: Առաքյալները Տիրոջից ստացան ձեռնադրելու և մարդկանց մկրտելու իրավունք, որը ձեռնադրության միջոցով փոխանցեցին իրենց հաջորդներին: Եկեղեցին սուրբ է, որովհետև Սուրբ է նրա հիմնադիր Հիսուս Քրիստոսը: Այն երկրի վրա բաժանված է վարչատարածքային, ազգային, լեզվական, նաև ավանդույթների, դավանական, ծիսական տարբերությունների և այլ պատճառներով: Քրիստոնեական եկեղեցին հավատի կարևոր ինստիտուտ է, որից դուրս մարդ չի կարող քրիստոնյա լինել և փրկություն ստանալ:
Եկեղեցին ունի հստակ պաշտոնակարգություն, կենտրոնացված կառավարում, պաշտամունքի ծառաներ (հոգևորականություն) և հավատացյալների հոտ:
Քրիստոնեական եկեղեցին՝ իբրև հավաքականություն, ձևավորվել է III–IV դարերում, երբ սկսվել է համայնքային հոգևոր առաջնորդների ձեռանադրումը (նշանակումը): Սկզբնական շրջանում եկեղեցին հիմնականում եղել է անհավատների (հերետիկոսներ) դեմ պայքարի միջոց, ավելի ուշ, սակայն, տիրապետելով որոշակի կարողությունների (ունեցվածք և ֆինանսական միջոցներ), ձեռք է բերել նոր կարգավիճակ. ձևավորել է եպիսկոպոսության ինստիտուտը և վերածվել կենտրոնացված կառույցի, որը գրեթե նույնությամբ պահպանվում է մինչև օրս:
Քրիստոնեական եկեղեցին խորհրդաբանական և նվիրական կառույց է, որտեղ կատարվող աստվածապաշտական արարողությունները` սրբազան խորհուրդները, ժամերգությունները և պատարագը, արտացոլում և խորհըրդանշում են երկնային իրողություններ:
Սկզբնական շրջանում հեթանոսական պաշտամունքային կառույցներն էին վերածվում եկեղեցիների, ապա աստիճանաբար տարածվեց խաչաձև հիմքով կենտրոնագմբեթ եկեղեցիներ կառուցելու ավանդույթը: Եկեղեցու կառույցի մաս կազմող աղոթասրահը, Ավագ խորանը՝ ատյանի և դասի մասերով, ավանդատները, մկրտության ավազանը շեշտում են Քրիստոսի մարմինը խորհրդանշող եկեղեցու բազմազանությունը, իսկ գմբեթի վրա բարձրացող խաչը՝ Հիսուս Քրիստոսով ամբողջը միավորելու և նրա սիրով իմաստավորելու գաղափարը: 
Հայ առաքելական եկեղեցին օժտված է վերոհիշյալ 4 հատկանիշներով: Այն 
հիմնադրել են սբ Թադեոս և սբ Բարդուղիմեոս առաքյալները: Հայաստանն աշխարհում առաջին պետությունն է, որ 301թ-ին` Տրդատ Գ արքայի և սբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի օրոք, քրիստոնեությունն ընդունեց որպես 
պետական կրոն: 
Գրեթե բոլոր երկրների սահմանադրություններում հռչակված է խղճի ազատություն, որով մարդիկ ազատորեն կարող են դավանել իրենց կրոնը: Շատ երկրներում եկեղեցին անկախ է պետությունից, որը կարգավորվում է օրենքով:
Հայ առաքելական սուրբ եկեղեցու առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոսն է: Եկեղեցին բաժանված է թեմերի, որոնք ունեն իրենց թեմակալ առաջնորդ եպիսկոպոսները:




























Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets