ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.09.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Ինտրա

Ինտրա (Տիրան Չրաքյան, 1875-1921), հայ բանաստեղծ։

Ծնվել է Կոստանդնուպոլսի Սկյուտար արվարձանում, ավարտել է Պերպերյան վարժարանը (1891), զբաղվել է ուսուցչական աշխատանքով, գրել հոդվածներ, ուսումնասիրություններ, արձակ խոհեր, տպավորություններ, բանաստեղծություններ։ 1906 թվականին լույս է ընծայել «Ներաշխարհ» խորագրով խոհերի ու տպավորությունների գիրքը, որը մեծ հռչակ է բերել նրան և 1908 թվականին՝ «Նոճաստան» բանաստեղծությունների (հնչյակների) ժողովածուն՝ այս երկու գրքերի համար ընտրելով Ինտրա անունը (Տիրանի շրջափոխությամբ կազմված)։ 1895-96 թվականների ջարդերը խաթարեցին նրա հոգեկան աշխարհը, 1915-ից հետո կորցրեց հոգեկան հավասարակշռությունը, թափառում էր գավառներում և սեր ու միություն քարոզում մարդկանց։ 1921 թվականին թուրքական իշխանությունները նրան աքսոր են քշում, տանջանքներին չդիմանալով՝ մեռնում է աքսորի ճանապարհին։

Աղբյուր
Ցեղին սիրտը, արևմտահայ բանաստեղծություն, Երևան, 1991։

ՏԵՍ ՆԱԵՎ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets