ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

19.09.2013

ԱԲՈ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ

Թե մառախուղը թանձր չլիներ,
Ճակատի գիծը չձգվեր անվերջ,
Հոգնած տղեքին օգնական ուժեր
Ժամ առաջ գային, կապրեիր ընկեր:

Թե անհայտ մի տեղ ոտքդ չարյուներ,
Մնայիր հողիդ կառչած աներեր,
Թուրքը ու՞մ շունն էր, հանկարծ քեզ խոցեր,
Թե չար դիպված մի կողքիդ չչոքեր:

Մի օր մտերմիկ պատմեցիր կիսատ,
- Տղեքի համար մտահոգ եմ շատ,
Երբ ամեն պահի շուրջս խմբվում,
Իրենց մարմնով են մահն արհամարհում:

Ձյունի ճերմակն է վաղուց պաղարյուն,
Արցունքն ընկնում է, դառնում է սառույց,
Հուշերն են միայն շարժուն ու զեղուն,
Հալվում, կորչում են եզրում անմատույց:

Արձակ մի դաշտ է ու մի լուռ խաչքար,
Ասես հոգիդ է դարձյալ անդադար
Վերջին մի զարկդ փնտրում անկատար՝
Սիրելի Աբո, կամքդ ի կատար…

Արմեն Ալավերդյան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets