ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

02.09.2013

ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԵԼՔՆ ՈՒ ԱՆԿՈՒՄԸ

Վանի թագավորության սկզբնավորումն ու ամրապնդումը: Ինչպես ասվեց, Հայկական Ուրարտու պետության: Սկզբում դա փոքր պետություն էր և հազիվ դիմադրում էր Ասորեստանի կողոպտիչ արշավանքներին: Այնուհետև այն ծավալվում է և զենքի ուժով տարածում իր իշխանությունը Հայկական լեռնաշխարհի մեծ մասի վրա: Եթե ասորեստանցիներն այդ պետությունն անվանում էին Ուրարտու, ապա տեղացիներն իրենց երիրը կոչում էին Բիայնիլի, որից ծագում է Վան անունը: Այդ պատճառով Ուրարտուն հաճախ անվանում են Վանի, իսկ երբեմն էլ` Արարատյան թագավորություն:Սկսած Ք.ա. 859 թվականից` որպես այդ երկրի թագավոր հիշատակվում է Արամեն: Նա համառորեն դիմադրում էր Ասորեստանի արշավանքներին: Մեզ հայտնի հաջորդ թագավորն է եղելՍարդուրի 1-ինը: Նա Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայի (Վանի) կառուցման մասին թողել է սեպագիր արձանագրություն, որտեղ իրեն կոչում է «Մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա»:
լեռնաշխարհի հարավում բնակվում էր Ուրուատրի ցեղախումբը, որը բաղկացած էր ութ ցեղերից: Ասորեստանի արքաներից մեկը Ք.ա. 13-րդ դարում արշավում էր նրանց դեմ, ավերում ու կողոպտում երկիրը: Սակայն երկու դար անց Ուրուատրին կրկին հանդես է գալիս որպես ցեղային միություն, իսկ 9-րդ դարում վերածվում է

Սարդուրի 1-ինին հաջորդել է նրա որդի Իշպուինին (Ք.ա. 825-810 թթ.): 
Վանի հզոր տերության ստեղծումը: Իշպուինիի որդի Մենուա արքայի օրոք (Ք.ա. 810-786 թթ.) Վանի թագավորությունը անչափ հզորանում է: Մենուան գրավում է նորանոր երկրներ և արշավանքներ ձեռնարկում Ասորեստանի դեմ: Հյուսիսում նա հասնում է Արաքսի ափերը և Արարատի հյուսիսային փեշերին կառուցում Մենուախինիլի քաղաքը: Այնուհետև նա նվաճում է Վանա լճից արևմուտք գտնվող հայաբնակ Ուրմե (Տարոն) և Արխի (Հարք) երկրները: Արշավելով դեպի արևմուտք` նա հասնում է Եփրատի ափերը և մտնում Ծուփա (Ծոփք) և Մելիդ (Մալաթիա) հայկական իշխանությունները:

Նորաստեղծ տերությունում խոսում էին տարբեր լեզուներով: Սակայն գերակշռողը հայ բնակչությունն էր, որը միավորված էր մի քանի իշխանությունների մեջ: Այդ իշխանությունները ժամանակավորապես դառնում են Վանի թագավորության մարզեր: Գնալով ուժեղանում է հայերի մասնակցությունը Վանի թագավորության կյանքին:

Մենուայի օրոք կառուցվում են հզոր ամրոցներ ինչպես պետության կենտրոնական շրջանում, այնպես էլ ծայրամասերում: Ավարտվում են մայրաքաղաք Տուշպայի պաշտպանական կառույցները: Զարկ է տրվում գյուղատնտեսությանը և, առաջին հերթին, այգիների ու ցանքատարածությունների ընդլայնմանը: Անց են կացվում բազմաթիվ ոռոգիչ ջրանցքներ: Վանում Մենուան անցկացրեց մինչև օրս գործող 72 կմ երկարությամբ մի մեծ ջրանցք: Նրա քարե պատերին պահպանվել է արքայի 14 արձանագրություն: Հետագայում այդ ջրանցքը կոչվում էր Շամիրամի ջուր` Ասորեստանի Շամիրամ թագուհու անունով:

Մենուա արքայի օրոք Վանի թագավորությունը դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերություններից մեկը:

Էրեբունիի և Արգիշթիխինիլիի կառուցումը: Մենուայի գործը շարունակում է նրա որդի Արգիշտի (Արգիշթի) 1-ինը (Ք.ա. 786-764 թթ.): Նա ամրապնդում է Եփրատի վրայով անցնող արևմտյան սահմանը և վերադառնում հարուստ ավարով ու գերիներով: 

Շուտով, սակայն, ապստամբում է հայկական ՈՒրմեն (Տարոն) և նրա հարևան Տավարածների հովիտ կոչված երկիրը: Արգիշտին ավերում է այդ երկրները և հազարավոր գերիներ տանում: 

Արգիշտի 1-ինը նվաճում է նաև Արարատյան դաշտը: Իր թագավորության հինգերորդ տարում` Ք.ա. 782 թ., նա այստեղ հիմնադրում է էրեբունի քաղաքը` ներկայիս Երևանը: Իր թողած արձանագրությունների մեջ նա հայտարարում է, որ քաղաքը կառուցվել է «ի բարօրություն Բիայնիլիի երկրների, ի տապալումն թշնամական երկրների»: Էրեբունիում Արգիշթին բնակեցնում է 6600 հայ ռազմիկների` իրենց ընտանիքներով:

Մի քանի տարի անց Արարատյան դաշտի կենտրոնում Արգիշթին հիմնադրում է նաև Արգիշթիխինիլի մեծ քաղաքը, որը դառնում է Վանի թագավորության հյուսիսային շրջանների վարչական կենտրոն և խոշոր սրբավայր: Արգիշթիխինլին հետագայում դառնում է Երվանդյանների պետության մայրաքաղաքը`ստանալով Արմավիր անունը:

Արարատյան դաշտից Արգիշթին շարժվում է Սևանա լճի կողմը, դեպի Շիրակ ու հարուստ Դիաուխի (Տայք) երկրները և նվաճում դրանք: 

Ասորեստանի հետ բախումներ են տեղի ունենում Ուրմիա լճի շրջանում: Ասորեստանի թագավորներն ի վիճակի չեն լինում կանգնեցնել Վանի թագավորության առաջխաղացումը: 

Վանի թագավորությունը Սարդուրի 2-րդի օրոք: Երկրի ռազմական և տնտեսական վերելքը շարունակվեց նաև Արգիշտի 1-ինի որդի Սարդուրի 2-րդի օրոք (Ք.ա.764-735 թթ.): Վանի թագավորությունը շարունակում էր մնալ Առաջավոր Ասիայի ամենահզոր տերությունը: Սարդուրի 2-րդը կրկին արշավում է անհնազանդ Շիրակի կողմերը, որտեղից վերադառնում է հարուստ ավարով ու գերիներով: Սևանի արևմտյան ափին նա նվաճում Վելիքուխի (Գեղարքունիք) երկիրը: Շարժվում է դեպի հարավ` Բաբելոնի կողմը` շրջանցելով Ասորեստանը, ու հասնում նաև Կասպից ծովի ափերը: Սարդուրին արշավում է հայաբնակ Արմե երկիրը և, երրորդ անգամ Մենուայից ու Արգիշթիից հետո, ՈՒրմե երկիրը: Այստեղ նա ավերում է 11 ամրոց և 10.000-ի չափ գերիներ տանում: Սակայն Վանի երեք հզորագույն արքաներն այդպես էլ չկարողացան ընկճել ըմբոստ հայաբնակ ՈՒրմեն: 

Սարդուրի 2-րդը աշխատում է տերության արևմտյան սահմաններն ամրապնդել ու ընդարձակել: Նա ևս արշավում է հայաբնակ Մելիդի դեմ, որն անհնազանդություն էր ցուցաբերել: Սարդուրին ստիպում է Մելիդի թագավորին հսկայական տուրք վճարել: Հաջորդ արշավանքի ժամանակ Սարդուրի 2-րդը ձգտում է Վանի գերիշխանությունը հաստատել նաև Եփրատից հարավ-արևմուտք ընկած երկրներում: Սրանով նա շրջանցում էր Ասորեստանը նաև արևմուտքից: Անհրաժեշտ էր համախմբել ուժերն ընդդեմ գլխավոր թշնամու` Ասորեստանի, որը նոր վերելք էր ապրում: 

Վանի թագավորության պայքարն արտաքին ուժերի դեմ: Սարդուրի 2-րդի ռազմավարական պլանները, ցավոք, ձախողվեցին: Ք.ա. 743թ. Ասորեստանի արքա Թիգլաթպալասար 3-րդը հզոր բանակ է հանում Սարդուրի 2-րդ դեմ և նրան պարտության մատնում: Ասորեստանյան բանակը կտրում-անցնում է Ուրարտուի ողջ տարածքը` մի ծայրից մյուսը: Ճանապարհին պաշարում է մայրաքաղաք Տուշպան, բայց չկարողանալով գրավել նրա հզոր միջնաբերդը` ավերում է քաղաքը և հեռանում:

Սարդուրի 2-րդի որդի Ռուսա 1-ինը (Ք.ա. 735-713 թթ.) ջանքեր է թափում վերականգնելու պետության հզորությունը: Նա քարուքանդ եղած Տուշպայի փոխարեն նրա մերձակայքում նոր մայրաքաղաք է հիմնադրում, որը ստանում է Ռուսախինիլի անունը: Սևանի ափերին նա հզոր ամրոցներ է կառուցում: Ժայռի վրա թողած արձանագրության մեջ արքան հայտնում է Սևանից դեպի արևելք` մինչև Կուր և Արաքս գետերի խառնարանը, ձգվող 19 երկրների նվաճման մասին: Սակայն Ասորեստանի նոր թագավոր Սարգոն 2-րդը նոր հարված է հասցնում Վանի թագավորությանը: Նա արշավում է Ուրարտուի կենտրոնական մարզերի միջով, անխնա ավերի ու ավարի ենթարկում երկիրը: Սարգոնը անխղճորեն ոչնչացնում է բնակավայրերը, այգիներն ու ցանքսերը: Վերադարձին նա հարձակվում է Ռուսային ենթակա Մուծածիր իշխանության վրա: Այստեղ էլ թալանում է ուրարտական Խալդի գլխավոր աստծու հռչակավոր տաճարը: Դրանից հետո, ընդհուպ մինչև Ասորեստանի անկումը` Ք.ա. 7-րդ դարի վերջը, երկու երկրների բախումները դադարում են: Բանն այն է, որ հանդես էր եկել մի ընդհանուր թշնամի: Այդ Հյուսիսային Կովկասից ներխուժած ռազմատենչկիմմերական ցեղերն էին: Նրանք հյուսիսից հուժկու հարվածներ հասցրին Վանի թագավորությանը: Վերջինս կարողացավ կասեցնել նրանց առաջխաղացումը և այն ուղղել և այն դեպ արևմուտք` Փոքր Ասիա: Այստեղից` Կապադովկիայից, որին հայերը կիմմերի անունով կոչել են Գամիրք, նրանք հարձակումներ էին գործում Ասորեստանի վրա: Կիմմերներին հաջորդեցին հյուսիսից Ք.ա. 7-րդ դարում ներխուժած սկյութները: 

Վանի թագավորության անկումըՌուսա 2-րդը (Ք.ա. 685-645 թթ.) Վանի թագավորության վերջին հզոր թագավորն էր: Նա հայտնի է իր շինարարական աշխատանքներով Վանում և հատակապես Արարատյան դաշտում: Այստեղ նա կառուցել է Թեյշեբաինի քաղաքը (Կարմիր բլուր` Երևանի տարածքում): Շուտով Թեյշեբաինին խոշոր տնտեսական կենտրոն է դառնում Ուրարտուի հյուսիսային շրջաններում: Հաջորդ տասնամյակներում Վանի թագավորության ռազմական գործողությունները դադարում են: Պետության համար մեծ փորձություն էր Անդրկովկաս ներխուժած Սկյութական ցեղերի արշավանքը: Սակայն շուտով նրանց մի մասը բարեկամական հարաբերություններ է հաստատում Վանի թագավորության հետ: Ռուսա 2-րդին հաջորդել են ևս մի քանի թագավորներ, որոնց ժամանակ պետությունը թուլացել էր: Նրանք իշխում էին նախկին Ուրարտուի միայն արևելյան մասում: Տերության արևմտյան մասում արդեն ձևավորվել էր հայկական մի մեծ միացյալ իշխանություն` Հայոց Նահապետ Պարույրի ղեկավարությամբ, որը և թագավոր հռչակվեց: Վանի թագավորությունը զինվորական բռնի ուժով ստեղծված թագավորություն էր, ուստի և շուտով (Ք.ա. 580-ական թթ.) դադարեց գոյություն ունենալուց:

ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԸ, ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ
Պետական կարգը, բանակը: Վանի թագավորությունը հին արևելյան ստրկատիրական բնույթ ունեցող պետություն էր: Պետության գլուխ կանգնած թագավորի իշխանությունն անսահմանափակ էր և ժառանգական: Պետությունը բաժանված էր խոշոր մարզերի: Նվաճված երկրներում, որոշ դեպքերում, իշխանության գլուխ էին թողնվում նախկին թագավորները կամ ցեղային առաջնորդները` հարկերը վճարելու պայմանով: Թագավորը համարվում էր Ուրարտուի գլխավոր աստված Խալդիի ներկայացուցիչը և իր բոլոր գործերը կատարում էր նրա անունից: Ուրարտական բանակը կազմված էր հետևակից, հեծելազորից և մարտակառքերից: Հետևակը կազմված էր տեգավորներից, կացին կրողներից, աղեղնավորներից: Բանակը ձիերով ապահովում էին հատուկ ձիաբուծարանները: Բանակը բաժանված էր 3 հազարանոց գնդերի, որոնք իրենց հերթին կազմված էին 50-ական զինվորից բաղկացած վաշտերից: Ուրարտական զինվորների հոյակապ պատկերներ են պահպանվել հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված բրոնզե սաղավարտների վրա:Պատերազմը Վանի թագավորության համար ստրուկների ձեռք բերման հիմնական աղբյուրն էր: Միայն Արգիշտի 1-ին և Սարդուրի 2-րդ արքաների օրոք նվաճված երկրներից բերվել են կես միլիոնից ավելի ռազմագերի-ստրուկներ: Ստրուկներն աշխատում էին քաղաքների ու ամրոցների, տաճարների, ջրանցքների ու ճանապարհների կառուցման ու նորոգման վրա: Վանի թագավորության հիմնական արտադրող ուժը, սակայն, երկրագործ ու անասնապահ ազատ բնակչությունն էր:

Գյուղատնտեսություն և արհեստներ: Վանի թագավորության կարևոր նվաճումներից էր ոռոգման, ջրանցքաշինության ցանցի ստեղծումը: Այն խթանեց գյուղատնտեսության ծաղկմանը: Բացի Մենուայի (Շամիրամի) 72 կմ երկարություն ունեցող ջրանցքից, Տուշպա-Վան քաղաքից ոչ հեռու կառուցվել են 25 կմ երկարություն ունեցող Ռուսայի ջրանցքը և Ռուսայի ծով կոչված ջրամբարը: Երևանում գտնվող Թեյշեբաինի (Կարմիր բլուր) ամրոցի մոտ մինչև օրս պահպանվել է մի ջրանցք, որը Հրազդանից` թունելի միջով, ջուր է տվել Արարատյան դաշտին: Երկրագործությունը, հատկապես այգեգործությունը, առաջադիմել է Վանա լճի շուրջը, Եփրատ-Արածանիի հովիտներում: Լեռնային շրջաններում զբաղված էին անասնապահությամբ:

Բարձր զարգացման էին հասել արհեստները: Ուրարտական բնակավայրերի ու ամրոցների պեղումների ժամանակ հայտնաբերվել են պատերազմի, առօրյա կյանքի և զարդարանքի համար անհրաժեշտ բազմաթիվ իրեր: Դրանք պատրաստված են բրոնզից, երկաթից, ոսկուց, արծաթից, քարի տարբեր տեսակներից, կավից, ոսկորից և այլ նյութերից: Գտնվել են նաև բրդից, վուշից, կաշվից պատրաստված հագուստի և գորգերի մնացորդներ:

Քաղաքաշինություն: Վանի թագավորության մեջ շատ բերդեր ու քաղաքներ են կառուցվել: Դրանց մի մասը (Տուշպա, Էրեբունի, Արգիշթիխինիլի, Թեյշենբաինի և այլն) պեղված է հնագետների կողմից: Տարածված են եղել բերդ-քաղաքները, որոնց բարձրադիր մասերում կառուցվում էր 2-3 շարք պարիսպներով պատված հզոր միջնաբերդ-ամրոցը: Դրա շուրջը տարածված էր նույնպես պարսպապատ քաղաքը: Այն ուներ ուղիղ զուգահեռ փողոցներ: Ամրոցում ապրում էր մարզպետը` իր սպասավորներով և զինվորներով: Այնտեղ կային նաև արհեստանոցներ ու մառաններ: Քաղաքի բնակելի տները բազմատեսակ էին` խրճիթներից սկսած մինչև ընդարձակ բնակարաններից բաղկացած շենքերը: Նվաճված երկրներում բերդաքաղաքները պետության ռազմական և տնտեսական հենակետեր էին: Այստեղ էին կուտակվում ռազմական ավարը և բնակչությունից ժողովված բնահարկը` հացահատիկը, պտուղը, անասունները: Ուրարտական տաճարները մի քանի տեսակ էին: Մեկը Մուծածիրի հայտնի տաճարն էր, որի միայն պատկերն է մեզ հասել: Այն շատ նման է հունական տաճարներին և Գառնիի հեթանոսական տաճարին: Ուրարտական տաճարի մյուս տեսակը կոչվում է աստծու դարպաս: Շենքերը կառուցվում էին քարից, աղյուսից և փայտից: Ծածկերն արվում էին երկար գերաններով: Կիրառվում էր նաև տաշած քարը` ամրոցի աշտարակների, տաճարների կառուցման համար: 

Կերպարվեստը: Պալատների կամ տաճարների պատերը ներսից ծածկվում էին գունավոր նկարներով: Այնտեղ կային աստվածների, կենդանիների պատկերներ: Նկարները եզերվում էին գեղեցիկ զարդերով: Պատրաստվում էին բարձրաքանդակներ: Այդպիսին էր Թեյշեբա աստծու` պատի վրա արված պատկերը: Պահպանվել են նաև աստվածների, կենդանիների, մարդու բազմաթիվ մանր արձաններ` մետաղից ու եղջյուրից: Հոյակապ բարձրաքանդակ պատկերներով են զարդարված ուրարտական բրոնզե սաղավարտները, վահանները և կապարճները (նետամաները): Այստեղ կան մարտակառքերի ու հեծյալների, առյուծների ու ցուլերի, քրմերի ու թևավոր էակների նկարներ: 

Լեզուն, սեպագիրը: Ուրարտերեն լեզուն ազգակից էր խուռիերենին: Գտնված են 500-ից ավելի ուրարտերեն արձանագրություններ, որոնց մեջ 4-5 հարյուր տարբեր բառեր կան: Բառերի սակավության պատճառն այն է, որ մեզ հասած արձանագրությունները շատ միօրինակ են: Նրանցում միևնույն բառերն անընդհատ կրկնվում են: Այդ լեզվով խոսել է միայն բուն Բիայնիլիի Վանա լճի մերձակայքի բնակչությունը` բիայնացիները: Հետագայում, մեծ տերութան ստեղծումից հետո, այդ լեզուն տարածվել է նաև գրավված երկրներում: Բայց դրանով գրված էին միայն թագավորական արձանագրությունները: Նվաճված երկրների տեղացիներին այն անհասկանալի էր: Նրանք խոսում էին իրենց լեզուներով, մեծ մասը` հայերեն: Տերության սահմաններից դուրս ուրարտերեն լեզուն երբեք չի կիրառվել: Ուրարտերենում կան հայերեն բառեր, օրինակ` արծիվծառթիվ, իսկ հայերենում` ուրարտերեն, օրինակ` բուրգծովուղտ: Սա ցեղերի դարավոր հարևանության և շփման արդյունք է:

Ուրարտական գիրը (սեպագիրը) փոխ է առնված ասուրական սեպագրից: Սեպագիրն այբուբենից տարբերվում է նրանով, որ այնտեղ մեզ համար սովորական տասնյակ տառերի փոխարեն (օրինակ` ագեթ) վանկեր նշանակող հարկուրավոր սեպախմբեր են` բաբիբուագիգուգ, կամ դապզիլկուռ և այլն: Սեպախմբերը կարող են և բառեր նշանակել` տուն, ձի, ուտել, գնալ և այլն: Մենք ևս օգտվում ենք այդպիսի նշաններից, օրինակ` գրում ենք 2 և կարդում երկու թեև այնտեղ գրված չէ ե-ր-կ-ու: Գրում ենք § և կարդում «պարագրաֆ» և այլն: Սակայն սեպագրում այդպիսի նշանները շատ-շատ են: Մեզ հասած ուրարտերեն արձանագրությունները մեծ մասամբ թագավորների կատարած նվաճումների ու ռազմական հաջողությւոնների նկարագրություններն են: Կան նաև շինարարական և կրոնական գրություններ: Բացի քարից, գրում էին նաև բրոնզե իրերի և կավից պատրաստված սալիկների վրա: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets