ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.10.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Հայկ Գյուլիքեխվյան

Հայկ Գյուլիքեխվյան (1886, հունվար 3 - 1951, սեպտեմբեր 29), հայ գրականագետ, փիլիսոփա, հասարակական գործիչ, պրոֆեսոր (1929), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ 

Ծնվել է Շուշի քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի ռեալական դպրոցում, ապա մեկնել է Գերմանիա, Ենայի և Լայպցիգի համալսարաններում հետևել փիլիսոփայության, քաղաքատնտեսության և գրականության դասընթացներին։ 1907-ին սովորել է Ցյուրիխի (Շվեյցարիա) համալսարանում։ 1914-ին ավարտել է Հայդելբերգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Նույն տարում ձերբակալվել է իբրև ռուսահպատակ և ուղարկվել գերմանական համակենտրոնացման ճամբար, որտեղից ազատվել է 1918-ին։ 1918-1919-ին եղել է Աստրախանում, ծառայել 11-րդ բանակում, խնբագրել «Կրասնի վոեին» թերթը, իսկ 1919-ին «Կարմիր բանվոր» թերթը։ 1920-ին աշխատել է Գրոզնիում որպես կուսակցության քաղկոմի ագիտբաժնի վարիչ, ապա քարտուղար։ Նույն թվականին փոխադրվել է Հայաստան, կարճ ժամանակ խմբագրել Երևանի «Կոմունիստ» հայերեն թերթը։ 1921-ին աշխատել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի) որպես գավառային կոմիտեի կուլտպրոպ բաժնի վարիչ և «Կարմիր Շիրակ» թերթի խմբագիր։ 1923-ին ՀԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ էր, մի տարի հետո «Վերելք» ամսագրի խմբագիրը։ 1924-1927-ին եղել է Երևանի պետական համալսարանի պրոռեկտորը, 1931-1934-ին` ՀԿ(բ)Կ Կենտկոմին կից մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի ռեկտորը, 1934-ին` լուսժողկոմատին առընթեր գրականության և պատմության ինստիտուտի ռեկտորը։ 1936-1938-ին խմբագրել է «Հայկական ՍՍՀ պատմության և գրականության ինստիտուտի տեղեկագիրք»-ը։ 1939-ից Արմֆանի գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող էր։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է Երևանի Վ. Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտում։ Մահացել է Երևանում։

Հայկ Գյուլիքեխվյանի երկերի մատենագրություն
Գյուլիքեխվյան Հ., Գաբրիել Սունդուկյան, Երևան, Հայպետհրատ, 1944, 84 էջ։
Գյուլիքեխվյան Հ., Սովետական դրամատուրգիայի մասին, Երևան, Հայպետհրատ, 1948, 205 էջ։
Գյուլիքեխվյան Հ., Քննադատական հոդվածներ, Երևան, Հայպետհրատ, 1955, 416 էջ։
Գյուլիքեխվյան Հ., Ընտրանի, Երևան, «Սովետական գրող», 1978, 328 էջ։

Աղբյուր
Գրական տեղեկատու, Երևան, 1981, 544էջ։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets