ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.09.2013

ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ


19. սեպտեմբեր 2013թ.: Հայաստան: ՀՀ ԿԳՆ «Գյումրու  No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի միջոցառումների սրահում էին հավաքվել ուսուցչակազմն ու աշակերտակազմը, ինչպես նաեւ բազմաթիվ հյուրեր Հայաստանի տարբեր վայրերից ու սփյուռքից: Հուշ-ցերեկույթը այս դպրոցի կամարների ներքո նվիրված էր 1983թ. հուլիսի 27-ին, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կատարված 5 հայորդիների զոհաբերումը վերոհիշյալ պետության մեջ գտվնող թուրքական դեսպանատան ներսում, ասել է թե մատաղ ազատության բագինին: Զուգահեռ անցկացվեց նաեւ գործողության 30 ամյակին նվիրված Արա Նախշքարյանի  վերջերս հեղինակած «ԼԻԶԲՈՆԻ ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ» գրքույկի շնորհանդեսը եւ այդ մասին վկայող ֆիլմի ցուցադրումը, որը պատրաստել էր Արա Նախշքարյանն ու Լիլիթ Մնացականյանը:
Ստորեւ ներկայացնում ենք միջոցառումն ամբողջությամբ:


ԱՂԲՅՈՒՐ

7 комментариев:

  1. Շնորհակալություն իրական հայ մարդ:Առանց մեր մեծ արժեքները գնահատելու չենք կարող ի մի բերել ժողովրդին և ունենալ հետագա հաղթանակներ:Շնորհակալություն Արա Նախշքարյան տեսակին և բոլոր նրանց ովքեր ամենաչնչին աջակցությունը ունեն,Լիզբոնի փառահեղ սուրբ նահատակներին հավերժացնելու,փառաբանելու և սերմնացանների պես տարածելու նրանց հերոսացումը համայն հայության սրտերում:Ձեզ իմ այս մարդկային գնահատականը, թող օվկիանոսի հորձանքի նման ուժ տա, անխորտակելի ուժ` ունենանք այն հայրենիքը, որի համար նահատակվեցին անձնազոհ քաջերը:

    ОтветитьУдалить
  2. մեծ պատասխանատվություն էր ընթերցել ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ, զգացողությունները խեղդում էին.... շնորհակալ եմ այդ մեծ պատվին արժանացնելու համար.... երանի թե ՁԵԶ նման երկրորդն էլ ունենայինք.... ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, որ կաք

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Լիլիթ ջան, եթե ուզում ես կխոստովանեմ որ քեզ նման էլ չկա եթե լիներ հաստատ կգտնեի ու իրեն կառաջարկեի կարդալ մի նյութ որ պիտի սրտեր շարժեր

      Удалить
  3. Արա ճան առիթն ունեցայ հետեւելու այս ծրագրին որն ներկայացուցած էիր դպրոցին մէջ, ինձ համար ալ կար շատ բան նոր ու ուսանելի հետաքրքիր: ԱՅՍ ՆԱՀԱՏԱԿ ՏՂԱՔԸ երբեւէ այսպիսին յիշատակութեան թէ ընդհանրապէս իրենց մեծ գործին այսքանին լայն տեղեկատւութիւն չէր ներկայացուած, սա գործը դուն ես որն կը բերես՛ որին համար պէտք է քեզ շնորհակալ ըլլայ իւրաքանչիւր գիտակից հայ: ԱՐԱ վարձքդ կատար, կը յուսամ թէ մեր կուսակցութեան մեխանիզմը տեղ մը լրջօրէն ընդառաջ գնայ սա տղոց ի պատշաճի յիշատակ ման գծով որպէսզի այս տղոց մեծ գործի յիշատակութիւնը գտնայ պետական արձագանք ու հովանի ու այդ սրահդ նաեւ ողողուի մատղաշ երեխեքով որոնց փոխանցուելու է օրուան պատգամը:

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Շնորհակալ եմ սիրելի ընկեր: Եւ կիսում եմ մտահոգությունդ:
      Ուղակի ասեմ, որ այս ու նման տղաների մասին պիտի տարվա 365 օրն էլ խոսվի որպեսզի արթնության կոչ լինի: Թե չէ մենք մենակ առիթից առիթ ենք հիշում ու հետո սկսում ենք մեղադրել այս կամ այն բարձրաստճանին: Մինչդեռ նրանք էլ պիտի ասեն թե էդ դուք նախ արեք հետո մեզանից պահանջեք: Ես իմ մասով անում եմ ու մնացածներից էլ պահանջելու բան ունեմ: Բայց սա պիտի լինի ոչ թե համակուսակցական այլ համապետական:

      Удалить
  4. Ես կարծում եմ "Լիսբոնի տղաներ" -ի աննախադեպ բողոքի ձայնը ուղված ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ իրականացման նպատակին և այդ ՆՊԱՏԱԿԻՆ ՆՐԱՆՑ ԱՆՁՆՈՒՐԱՑ ՆՎԻՐՈՒՄԻ լուսաբանումը մեր սերունդներին, այնչափ է կարևոր , որքան որ ՊԱՏԻՎԸ ՊԱՀԵԼԸ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ, և անկախ թե ինչ ավարտ ունեցավ, հասան թե չհասան նպատակին, բայց աշխարհը հաստատ հասկացավ - կգա այդ օրը , որ մեղավորները հայերի ձեռքից չեն պռծնելու ...ՄԵՐ ՏՂԵՐՔԸ ԿԵՆԴԱՆԻ ԵՆ, ՆՐԱՆՑ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, քանի որ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ ԱՅԴ ՀՈՒԺԿՈՒ ՍԵՐԸ և ՍԵՓԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԻ ԴԱՏԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ ՏԵՐ ԿԱՆԳԵՆԼՈՒ, որի դեմ անզոր եղավ անգամ իրենց տրված ԿՅԱՆՔԻ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆԸ, փաստ է, ...հա... հա.. փաստ է որ տղերքը կենդանի են կենդանի, ՀԱՅԵՐ ՋԱՆ, և որ դրա վառ ապացույցն է բոլոր այն հայորդիների հայրենապաշտ գործունեությունը , ովքեր մասնակցել են այս միջացառումների լուսաբանմանը գլխավորությամբ ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻ, որի հայրենասիրության նվիրումի օրինակը, ես կասեի առանձնահատուկ մեկնաբանման կարիք ունի , ...ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՁԵՐ ԱՆՄԱՐ ՀԻՇԱՏԱԿԻՆ ԼԻՍԲՈՆԻ ՏՂԵՐՔ ՋԱՆ,.... մեզ էլ ուժ տվեք...ուժ տվեք...հույս տվեք....որ տեսնենք մշուշի մեջ ՄԵԶ ԲԱԺԻՆ ՀԱՍԱԾ ՆՊԱՏԱԿԸ ...իմ հարգանքիս խոնարհումը բոլորին, ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ

    Ես տեր եմ իմ ՀԱՅԱՍՏԱՆԻՍ

    Մարինե Վահրադյան

    ОтветитьУдалить

Blogger Widgets