ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.09.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Հակոբ Սալախյան

Հակոբ Սալախյան (1922, սեպտեմբերի 1 - 1969, սեպտեմբերի 1), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1948-ից։

Ծնվել է Խարկով քաղաքում։ Ավարտել է Խարկովի հայկական միջնակարգ դպրոցը, իսկ 1944-ին` Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1944-47-ին սովորել է Լենինգրադի համալսարանի ասպիրանտուրայում։ 1947-ին «Լև Տոլստոյի վաղ շրջանի գեղագիտական հայացքները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1948-58-ին դասախոսել է Երևանի համալսարանում և կոնսերվատորիայում։ 1954-58-ին եղել է Հայաստանի գրողների միության վարչության երկրորդ քարտուղար, 1959-69-ին` «Դրուժբա նարոդով» (Մոսկվա) ամսագրի խմբագրի տեղակալ։
Ռուսերեն լույս են տեսել «Եղիշե Չարենց» (Երևան, 1956, Մոսկվա, 1958), «Հինավուրցը և երտասարդը» (Մոսկվա, 1971) գրքերը։ Մահացել է Մոսկվայում։

Հ. Սալախյանի երկերի մատենագրությունը
Ն. Վ. Գոգոլ (քննադատական-կենսագրական ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1952, 114 էջ։
Եղիշե Չարենց, Երևան, Հայպետհրատ, 1957, 204 էջ։
Սովետահայ գրականության պատմություն, հատոր 2 (1917-1941, հատորի «Եղիշե Չարենց» գլուխը գրել է Հ. Սալախյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
Զինված մարգարեն (Տ. Գ. Շևչենկոյի կյանքն ու գրական գործունեությունը), Երևան, Հայպետհրատ, 1964, 233 էջ։
Ժամանակիդ շունչը դարձիր, Երևան, «Հայաստան», 1967, 168 էջ։
Դասականներ և ժամանակակիցներ, Երևան, «Հայաստան», 1971, 596 էջ։

Աղբյուր
(1986) Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 469-470։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets