ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

14.09.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Գուսան Շահեն

1909թ. սեպտեմբերի 14-ին ծնվել է գուսան, բանաստեղծ, պատմագիր Շահեն Եղիազարի
Սարգսյանը:
1939թ.-ից եղել է ՍՄԿԿ անդամ:
1967թ.-ից եղել է ՀՍՍՀ ժողովրդական արտիստ:
1970թ.-ից եղել է ՍՍՀՄ գրողների միության անդամ:
1934-1939թթ հայտնի է դարձել ողջ ԽՍՀՄ-ի տարածքում:
1937-1941թթ եղել է մեներգիչ Հայֆիլհարմոնիայի երգի և պարի անսամբլում: 
Եղել է Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի հիմնադիրներից:
1982թ.-ին Գյումրիում հիմնադրել է աշուղական դպրոց:
Մասնակցել է Հայրենական Մեծ Պատերազմին:
Սովորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալ
բաժնում: Եղել է Իգոր Մոիսեևի ԽՍՀՄ երգի-պարի պետական անսամբլի մեներգիչը: Հիմնադրել է «ՇԱՀԵՆԻ ՔՆԱՐԸ», «ԵՐԵՎԱՆ», «ՇԻՐԱԿ» աշուղական երգի անսամբլները:
Մասնակցել է տարբեր մրցույթների, Բաքվում կայացած աշուղական համագումարների, աշուղ Ալիի 180 ամյակին, չնախատեսված մրցույթի ընթացքում հաղթել է 500 աշուղի:
Ունի բազմաթիվ պետական մրցանակներ, շքանշաններ, մեդալներ:
Ստեղծել է 5000 անուն տարբեր ժանրերի ստեղծագործություններ, «Աշուղական տաղաչափական» դասագիրք: Ունի ուսումնասիրություններ աշուղների, հին գուսաներգության, պատմագիտության, տիեզերագիտության և ժողովրդական բժշկության ասպարեզներում:
Շահենի տոհմում հայտնի անուններ են աշուղներ Սիաին, Ավագը, Պոտոն, Արթենի Ալեքը, որոնց մոտ էլ սովորել է և աշուղի կոչում ստացել: Պապի՝ Սարգսի, հոր՝ Եղիազարի և մորաքրոջ՝ հայդուկ Սալվիի անուններին հանդիպում ենք զորավար Անդրանիկի ջոկատում՝ Առաքելոց Վանքի մարտի օրերին: Հայրը զինվորական սպա էր Առաջին աշխարհամարտի տարիներին, իսկ հայդուկ Սոսեն՝ հայդուկապետ Սերոբ Աղբյուրի կինը՝ տալվորիկցի Ատլաս տատի քույրն էր: Անշուշտ, այս ամենն իր հետքը թողել է ականավոր գուսանի կյանքի և ստեղծագործական նկարագրի վրա:
Գուսան Շահենը մահացել է 1990թ.-ին:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets