ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.09.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Հրանտ Ադոնց

Հրանտ Տիգրանի Ադոնց (1914, սեպտեմբերի 15 - 1987, ապրիլի 24), հայ էներգետիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1958), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982, թղթակից անդամ` 1963-ից), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970)։

Ծնվել է Բաքվում։ Ավարտել է Բաքվի ինդուստրիալ ինստիտուտը (1940)։ 1963-78-ին՝ էներգետիկայի հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1978-82-ին՝ Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտի էլեկտրակայանների, համակարգերի և ցանցերի ամբիոնի վարիչ։ 1982-84-ին` ՀԽՍՀ ԳԱ նախագահության ֆիզտեխնիկական և մեխանիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ Ադոնցը մշակել է էլեկտրահամակարգերի բարդ անհամաչափ ռեժիմների տեսությունն ու հաշվարկի մեթոդներ, էներգահամակարգերի բեռնվածքների հանգույցների ինքնագործարկման հաշվարլի մեթոդների, բազմաբևեռաշղթայի հարաչափերի ու ռեժիմների տեսության հիմունքները։

Երկեր
  • Многополюсник, Е., 1965.
  • Расчеты установившегося, оптимального и несимметричного режимов электрической системы, Е., 1984.
Աղբյուր
Jump up (2005) Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, էջ 31։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets