ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.09.2013

ՍԵՐ` ԿԱ ՈՒ ՉԿԱ` ԴԱ Ե՜Ս ԵՄ

Ես սիրում եմ Ձեզ… … Բայց ինձ մնում է միմիայն լռել… Եվ լռության մեջ թողնել սիրո ի՛մ
մենախոսությունը: Որը Ձեզ երբե՛ք հասանելի չի լինի... Ինչո՞ւ... ինքս էլ եմ ինձ նույն հարցը տալիս, երբ անկաշառ… ծառայել եմ Ձեզ` իմ Սիրո Աստվածուհի… Իսկ հիմա` ահա՛` սեր` կա ու չկա` դա ե՜ս եմ... Բայց Դուք մերժում եք իմ լույսը` սերը, ծածկում եք Ձեր պաղ հայացքներով նրա տարածվող շողերի սքանչելիությունը... Մի՞թե բանտարկված լույսի տերը կարող է երջանիկ լինել… Դուք հեռանում եք` անվե՛րջ, անդադա՛ր... չեք թողնում աշխարհիս վրա հույսի` ձմռան արևի գեթ մի շողիկ: Ես դրանով էլ անսահման կջերմանամ… ... Գուցե ոչինչ չմնաց ասելու. իմ շուրթերը հիմա նման են այն քարերին,
որոնց խոսքը համր տառապանքն է դարերի… Ես սիրում եմ... սիրո հանճարը նրա լույսերի առաքինությունն է... դարձե՛ք, խնդրում եմ, դարձե՛ք, մի թողեք սերն իմ անկատար... դա սարսափելի է...կորցնել հավերժություն` սե՜ր.... Ձեր ամենատես սրտի աչքերում կա մի ղողանջ` աղոթքը մարդկային սիրո... Դուք ուզում եք, որ հավերժությունը փակվի իր քարանձավո՞ւմ... բայց մի՞թե մարդն այնտեղ էլ չի սիրել... մի՞թե մենք չունենք քարանձավային սիրո առաքելությունը, իմ քարանձավի… դռները բա՛ց են, ուր շշուկով զրուցում են խարույկն ու սե՜րը.... Գուցե Դուք էլ ունեք Ձեր կարոտի առավոտը և կրում եք հոգում սիրո Ձե՛ր աշունը: Եվ շշուկներն աշնան լուռ են... երբ անսովորը կյանքի սովոր մի պատրանքով է սիրող հայացքը զարդարում... ... Եվ նորից` սե՜ր` կա ու չկա` դա ե՜ս եմ, և եթե գեթ մի ակնթարթ էլ երբևիցե հիշեք տողերիս ազնվությունը, ուղղակի ժպտացեք` դա Ձեզ այնքա՜ն է սազում և հարկավո՜ր է... Գոնե ժպտացե՜ք...
© Ռաֆայել Սերենց

7 комментариев:

  1. Եվ նորից` սե՜ր` կա ու չկա` դա ե՜ս եմ, և եթե գեթ մի ակնթարթ էլ երբևիցե հիշեք տողերիս ազնվությունը, ուղղակի ժպտացեք` դա Ձեզ այնքա՜ն է սազում և հարկավո՜ր է... Գոնե ժպտացե՜ք...

    Read more: http://nakhshkaryan.blogspot.com/2013/09/blog-post_9874.html#ixzz2f7u0Dw4T

    ОтветитьУдалить
  2. Դուք էլ ունեք Ձեր կարոտի առավոտը և կրում եք հոգում սիրո Ձե՛ր աշունը: Եվ շշուկներն աշնան լուռ են... երբ անսովորը կյանքի սովոր մի պատրանքով է սիրող հայացքը զարդարում... ... Եվ նորից` սե՜ր` կա ու չկա` դա ե՜ս եմ, և եթե գեթ մի ակնթարթ էլ երբևիցե հիշեք տողերիս ազնվությունը, ուղղակի ժպտացեք` դա Ձեզ այնքա՜ն է սազում և հարկավո՜ր է... Գոնե ժպտացե՜ք...

    ОтветитьУдалить
  3. Եթե սիրո լույսը բանտարկված է , ապա այդ սիրո տերը երջանիկ չի կարող լինել: Սերը ազատ պետք է լինի ու նրա լույսը աստվածային է : Սիրել նշանակում է զոհել իրեն , նվիրվել հոգով , սրտով: Զգալ սիրած մարդուն ապրել նրանով նրա հոգսերով կյանքով, չտեսնել թերությունները : Զգալ է պետք ... Անկաշառ սեր , սեր դրական էներգիա , սպասում , կարոտ , թախիծ լուռ ու լռություն... Սիրել ապրել նրա առօրյայով ուրախանալ հաղթանակներով , լինել նրա կյանքի անբաժանելի մասը: Սիրեք մարդիկ մաքուր սիրով, ոչ հաշվարկային կամ ժամանակավոր:

    ОтветитьУдалить
  4. Սեր, դու ի՞նչ գիտես:Դու ոչինչ էլ չգիտես :Դու միայն տանջել ու դժգոհել գիտես:Դու քո ապրած ամեն պահը փայփայել գիտես: Երբեմն էլ մոռանում ես,որ ես էլ իմ բաժին սերն ու գուրգուրանք պահել եմ ուզում:Չեմ ուզում,որ քեզ ցավ պստճառեն ու ինձ նույնպես:Չհասկացող մարդիկ շատ են:Հեռանում եմ բայց սերս քեզ մոտ եմ թողնում:Ես կժպտամ, ես չեմ տխրի:Գիտեմ մի բան հաստատ, որ ես քեզ սիրում եմ շատ:Քո վերջին ասված բառերը ինձ ուժ կտան ապրելու :Սեր կա ու չկա...Գիտեմ հաստատ, որ սեր կա և այն իմ մեջ է ու ինձ այնքան բարի է դարձրել:Ես ապրել եմ ուզում...

    ОтветитьУдалить
  5. Գեղեցիկ եք գրել սիրելի պոետ: Մարդկային զգացմունքի արտահայտման այսքան նրբագեղություն ու զգացմունքի հոսուն հանդարտություն...Սերը խոսում ու հեսում է Ձեր տողերի մեջ : Այնքան կարոտ կա խառնված սեփական եսին , որ նա չի դիմադրում ու չէ էլ խանգարում կյանքի բնականոն ընթացքին: ՈՒղղակի սիրում է լուռ ու լռության մեջ այդ սիրո արտահայտումը այնքան քնարական է .<> Միայն կասեմ, որ հիացա ու շնորհակալություն Ձեզ:

    ОтветитьУдалить
    Ответы
    1. ՍԵՐ՝ ԿԱ ՈՒ ՉԿԱ՝ ԴԱ Ե՜Ս ԵՄ...

      Удалить
  6. Գեղեցիկ եք գրել սիրելի պոետ: Մարդկային զգացմունքի արտահայտման այսքան նրբագեղություն ու զգացմունքի հոսուն հանդարտություն...Սերը խոսում ու հեսում է Ձեր տողերի մեջ : Այնքան կարոտ կա խառնված սեփական եսին , որ նա չի դիմադրում ու չէ էլ խանգարում կյանքի բնականոն ընթացքին: ՈՒղղակի սիրում է լուռ ու լռության մեջ այդ սիրո արտահայտումը այնքան քնարական է .<> Միայն կասեմ, որ հիացա ու շնորհակալություն Ձեզ, որ կաք:

    ОтветитьУдалить

Blogger Widgets