ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.10.2013

ՄԵՐ ԿԻՆՈՆ. «Պարադի փողոց 588»

Մայրիկ, ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի կենսագրական ֆիլմն է՝ նկարահանված 1991թ.: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին և ներկայացնում Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի պատմություն։

Ստեղծման պատմություն
Իր ընկերոջ` հայազգի գրող Անրի Թրուայայի առաջարկով նկարահանում է «Մայրիկ» և «Փողոց Պարադի, տուն 588»(Մալաքյանների տան հասցեն Մարսել քաղաքում)։ Այդ պատմակենսագրական ֆիլմերում իր ընտանիքի օրինակով նա պատմում է հայոց ցեղասպանության և նրա հետևանքների մասին։ Ֆիլմի սցենարը գրվել է ավելի քան 40 տարբերակով, բայց միայն մեկը 1985թ-ին հրապարակվեց և թարգմանվեց տասը լեզվով, ընդհանուր 200.000 օրինակով։ Գրքի հայերեն տարբերակը հրատարակվել է 1988թ-ին ԱՄՆ-ում։

Սյուժե
Ֆիլմը պատմում է 1921թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Մարսել տեղափոխված հայ ընտանիքի մասին։ Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է ընտանիքի պատմությունը` պարուրված սիրով և հոգատարությամբ։ Ազատ Զաքարյանը նավահանգիստ է իջնում ծնողների և երկու մորաքույրների հետ։ Ընտանիքի մեծերը շատ բաներից են իրենց զրկում երեխայի լավ կրթության և ինժեներ դառնալու համար։

Դերերում
Կլաուդիա Կարդինալե - Արաքսի, Ազատի մայր
Օմար Շարիֆ - Հակոբ, Ազատի հայր
Ռիշար Բերի - Ազատ
Նատալի Ռոուսել - Գայանե, Ազատի մորաքույր
Սերժ Ավետիքյան - Վազգեն Փափազյան
Միշել Բարդոլետ - Մադլեն
Քրիստիան Բարբիեր
Իզաբել Սադոյան - Աննա, Ազատի մորաքույր
Ժաքի Ներսեսյան - Աբգար, ընտանիքի ընկեր
Կեդրիկ Դուկետ - յոթ տարեկան Ազատ
Թոմ Պոնսին - տասներկու տարեկան Ազատ
Ստեֆան Սերվայս - քսան տարեկան Ազատ
Ժան Պիեր Դելաժ
Նիկոլաս Սիլբերգ
Դենիս Պոդալիդես - Թեհլերյան
Իվ Ռոժիերի
Պատրիկ Տիմսիտ
Տիկի Հոլգադո
Իվետ Պետիտ
Պաուլետ Ֆրանց
Լուսի Ներսեսյան
Ինգ Օֆերման
Ժիլես Տրետոն
Մարի-Ֆրանս Սանտոն
Մարիո Լուրասչի


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets