ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.10.2013

ՍԱՆԱՏՐՈԻԿ

Հայոց Սանատրուկ թագավորը Ասորիքի թագավոր Աբգարի քրոջ որդին էր։ Աբգարի քույր Ավդեն ձմեռ ժամանակ իր ծծկեր երեխայի հետ դեպի Հայաստան ճամփորդելիս՝ Կորդվաց լեռներում ընկնում է բքի տակ։ Ուժեղ ձյունամրրկի պատճառով Ավդեին ուղեկցող շքախումբը մոլորվում է, ցրվում այս ու այնտեղ, իրար կորցնում։ 
Երեխան գտնվում էր նրա դայակ Սանոտի մոտ, որը Բյուրատ Բագրատունու քույրն էր և Խոսրեն Արծրունու կինը։ Սանոտը խմբից անջատվելով ու մոլորվելով Կորդվաց լեռներում, երեք օր ու գիշեր մնում է ձյան տակ, փոքրիկին պահում է իր ստինքների մեջ։ Այդ ժամանակ աստվածները Սանոտի մոտ են ուղարկում մի նորահրաշ սպիտակ կենդանի, հավանաբար շուն, որը երեք օր պահպանում է երեխային, մինչև բուքը հանդարտվում է, և նրանց փնտրելու ելած մարդիկ գտնում են նրանց անվնաս։ Այդ պատճառով էլ երեխային կոչում են Սանատրուկ, այսինքն՝ Սանոտի տված, Սանոտի տուրք1։ 
Սանատրուկը վերաշինում է երկրաշարժից ավերված Մծբին քաղաքը, այն շրջապատում կրկնակի պարսպով ու պատվարով, քաղաքի մեջ կանգնեցնում իր արձանը, ձեռին մի դրամ բռնած, որ նշանակում է, թե այս քաղաքի շինության վրա բոլոր գանձերս ծախսվեցին և մնաց միայն այս դրամը։ Սանատրուկը սպանվում է որսի ժամանակ, պատահաբար արձակված նետից։
-----------------------------
1 Անվան այս ժողովրդական ստուգաբանությունը կարելի է հասկանալ նաև այլ կերպ՝ Շանսատակ, այսինքն՝ շան տված կամ պահած, ի պատիվ նրան փրկող շան։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets