ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

26.10.2013

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԳԱՐՏԱՇԱՐ - Հրաչյա Հովհաննիսյան

Բանաստեղծ, արձակագիր
8 դեկտեմբեր, 1919 - 22 նոյեմբեր, 1997
Ծնվել է ՀՀ Կոտայքի մարզի Շահաբ գյուղում: 1938-41թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։1955-59թթ և 1978-82թթ եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը, 1959-75թթ` Հայաստանի Գրողների միության վարչության քարտուղարը, 1982-86թթ` «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիրը, 1988-90թթ` ՀԳՄ վարչության նախագահը։ 1948թ. տպագրվել է բանաստեղծությունների առաջին գիրքը` «Իմ կյանքի երգը»։ Այնուհետև հրատարակվել են «Հրաշալի այգեպան» (1956թ.), «Ծովի լռությունը» (1964թ.), «Վայրի վարդ» (1968թ.), «Սուրը դափնու վրա» (1970թ.), «Հայրական երգ» (1977թ.), «Իրիկնային ղողանջ» (1982թ., Ա․ Իսահակյանի անվան մրցանակ), «Դաժան դրախտավայր» (1993թ., ԼՂՀ Եղիշեի անվան պետական մրցանակ), «Մենության օրեր» (1996թ.) և այլ ժողովածուներ։ Ստեղծագործել է սիրո, հայրենիքի, ժողովրդի ճակատագրի, բնության, պատերազմի թեմաներով: Գրել է նաև հրապարակախոսական հոդվածներ, պատմվածքներ, ուղեգրական նոթեր («Մոտիկն ու հեռուն», 1967թ., «Ժամանակի շունչը», 1976թ.)։ Ստեղծագործության մեջ առանձին տեղ է գրավում գեղարվեստական եռագրությունը («Ոսկե ամպ», 1984թ., և «Պատերազմի դեմքը», 1986թ., «Կապույտ լեռան շուքը», 1995թ.)։ Գրողի երկերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։ Եղել է ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ 1974թ. արժանացել է ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը, 1979թ.` ՀԽՍՀ Պետական մրցանակի։ Մահացել է Երևանում:


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets