ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.10.2013

ՏՐԴԱՏ ԲԱԳՐԱՏՈԻՆԻ

Բագրատունյաց ցեղից Տրդատ անունով մի քաջ, անվեհեր մարդ կար. նա Սմբատ Բագրատունու թոռն էր, Սմբատուհա որդին, թեպետ հզոր ու սրտոտ, բայց կարճահասակ և տգեղ կերպարանքով։ 
Տիրան թագավորը իր դստերը՝ Երանյակին, ամուսնացնում է Տրդատի հետ և նրան դարձնում փեսա։ Բայց Երանյակը սկզբից իսկ չի սիրում ամուսնուն, արհամարհում է նրան, հոնքերը վրան կիտում, շարունակ դժգոհում ու վայ տալիս, որ իր նման չքնաղ ու ազնվազարմ կինը ստիպված է ապրել մի տգեղ և հասարակ ծագումով մարդու հետ։ 
Տրդատը, չկարողանալով տանել այս արհամարհանքը, մի օր էլ սաստիկ զայրանում է, չարաչար ծեծում Երանյակին, կտրում նրա շեկ մազերը, խոպոպիկները փետում և հրամայում է նրան քարշ տալով՝ սենյակից դուրս գցել։ Եսկ ինքը ապստամբում է թագավորի դեմ, գնում դեպի Մարաստանի ամուր և անմատչելի կողմերը։ Բայց դեռ նոր էր հասել Սյունիք, երբ այստեղ նրան է հասնում Տիրանի մահվան լուրը։ Տրդատն այլևս Մարաստան չի գնում, մնում է Սյունիքում։ 
Մի օր Սյունյաց Բակուր նահապետը Տրդատին ընթրիքի է հրավիրում իր ապարանքը։ Երբ ընթրիքն ավարտվում է և սկսվում է գինարբուքը՝ ուրախ խնջույքն ու գինեխումը, գուսանների և վարձակների1 երգով ու պարով, Տրդատը նկատում է մի վարձակի՝ չքնաղ գեղեցկությամբ մի կնոջ, անունը Նազենիկ։ Նազենիկը երգում էր ու նրբագեղ պարում։ Գինովցած Տրդատը զմայլված նայում է չքնաղ Նազենիկին, նրա սքանչելի պարին և ամբողջ էությամբ ցանկանում նրան։ Շուռ գալով դեպի Բակուրը, Տրդատը հրամայաբար պահանջում է. 
— Այդ վարձակն ինձ տուր: 
— Չեմ տա, — խանդոտ զայրույթով առարկում է Բակուրը, — նա իմ հարճն է, չեմ տա։ 
Տրդատը տեղից վեր է կենում, մոտենում Նազենիկին, բռնում նրան, քաշում բերում իր մոտ, նստեցնում ծնկներին և բոլոր սեղանակիցների առաջ սիրահար երիտասարդի անզուսպ կրքով ու կարոտով գգվում նրան, սեղմում կրծքին, կատաղորեն համբուրում։ 
Բակուրը խանդից կարկամած՝ տեղից վեր է կենում, որ Նազենիկին Տրդատի ձեռից խլի։ 
Տրդատն ընդոստ ոտքի է ելնում, սեղանից վերցնում կավե հսկա ծաղկամանը, նետում դեպի Բակուրը, հետ վանում նրան ու բոլոր սեղանակիցներին, հափշտակում չքնաղ Նազենիկին, դուրս գալիս ապարանքից, հասնում իր կացարանը, արագ ձի նստում, Նազենիկին առնում իր գավակը և սլանում դեպի Սպերք2։

---------------------- 
1 Վարձակ — կին գուսան, որ և երգում էր, և պարում։ 
2 Սպերք — գավաո Բարձր Հայքում, տարածվում էր Ճորոխ գետի վերին հոսանքներում, Տայքից հարավ-արևմոսոք։ Հին դարից եկող այս վիպական գեղեցիկ զրույցն է ընկած Դանիել Վարուժանի «Հարճը» սքանչելի պոեմի հիմքում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets