ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.10.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Գրիգոր Գուրզադյան

Գրիգոր Արամի Գուրզադյան (ծնվ. հոկտեմբերի 15 1922թ. Բաղդադ, Իրաք), ականավոր հայ գիտնական, ֆիզիկոս աստղագետ, գրող էսսեիստ, գեղանկարիչ, ՀՀ Գիտության Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ Գրողների Միության անդամ։ 

Գրիգոր Գուրզադյանը ծնվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում։ Ծնողները 1915թ․ մազապուրծ են եղել Մեծ եղեռնից։
1944թ․ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական (ճարտարագիտական) ինստիտուտի (ԵրՊԻ)հիդրոտեխնիկական և շինարարական ֆակուլտետները։ Նույն տարի ընդունվել է ասպիրանտուրա։
1948-ին Վ․ Հ․ Համբարձումյանի ղեկավարությամբ, 26 տարեկան հասակում, Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը «Միջաստղային գազային նյութի ճառագայթային հավասարակշռությունը» թեմայով։ Վիկտոր Համբարձումյանի հետ երկար տարիներ աշխատել է Բյուրականի աստղադիտարանում և ըստ էության (ԲԱ) հիմնադրող թիմի կազմում գլխավոր անձանցից մեկն էր։
1955-ին (33 տարեկանում) պաշտպանել է դոկտորական թեզը։
1950-66-ին ղեկավարել է ԲԱ աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բաժինը։
1967-1973-ին` տիեզերական հետազոտությունների մասնաճյուղը։
1973-1978-ին ղեկավարել է Գառնիի աստղագիտության լաբորատորիան։
1978-1992-ին եղել է ԲԱ արտամթնոլորտային աստղագիտության լաբորատորիայի վարիչ,
1979-ից ԵրՊԻ տիեզերական սարքաշինության ամբիոնի վարիչ։
1992-2004-ին` Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տնօրեն։
1962-ին արժանացել է պրոֆեսորի կոչման։
1965-ին ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ։
1986-ին` ՀՍՍՀ ԳԱ իսկական անդամ։
Նրա երկու զավակները՝ Վահագն (ծնվ. 1955թ․) և Գագիկ (ծնվ. 1957թ․) Գուրզադյանները, նույնպես հայտնի ֆիզիկոսներ են, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ։ Վահագնն աշխատում է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, իսկ Գագիկը՝ հրավիրված պրոֆեսոր է Սինգապուրի Նանյանգ տեխնոլոգիական համալսարանում։

Գիտական ձեռքբերումներ
Ուսումնասիրել է մոլորակաձև միգամածությունների ֆիզիկան և դինամիկան, ստեղծել աստղերի բռնկման տեսություն՝ հիմնված նրանցում ընթացող ոչ ջերմային երևույթների վրա, մշակել «Օրիոն» և «Օրիոն-2» տիեզերական համակարգերը, որոնց օգնությամբ առաջին անգամ ստուգվել են շատ թույլ՝ մինչև 13-րդ մեծության աստղերի կարճալիք սպեկտրագրերը։
Մշակել է երկթաղանթ միգամածությունների առաջացման տեսությունը, ուսումնասիրել է մոլորակաձև միգամածությունների ձևերի առաջացման գործում մագնիսական դաշտի նշանակությունը, մշակել է աստղերի բռնկման տեսություն` հիմնված նրանցում տեղի ունեցող ոչ ջերմային երևույթների վրա։
Գուրզադյանը ստեղծել է մի շարք գիտական սարքեր ու օպտիկական համակարգեր։
1990-ականներին նա մշակեց սեղմ կրկնակի աստղերի ընդհանուր գունոլորտներ (շուրջքրոմների) և կրկնակի գնդաձև աստղակույտերի էվոլյուցիայի տեսությունները։ Նրա անվան հետ է կապված "Օրիոն" տիեզերական աստղադիտարանի օպտիկական համակարգի աշխատանքի սկզբունքի, ավտոմատ կառավարման մեթոդիկայի ստեղծումը։ Գուրզադյանը տիեզերական աստղագիտության հիմնադիրներից մեկն է։
Դեռ 1960-ականներին կիրառելով Ռ-5 բալիստիկ հրթիռներ, նա ղեկավարեց Արեգակի և աստղերի գերմանուշակագույն (ԳՄ) և ռենտգենյան դիտումները (առաջին թռիչքը կայացավ 1961թ. փետրվարի 15-ին Կապուստին-Յար բազայից)։
Այնուհետև Գուրզադյանն անցավ տիեզերական ուղեծրային աստղադիտարանների նախագծմանը, որոնցից ամենահայտնին են "Օրիոնները": 1971-ի ապրիլին "Սալյուտ-1" առաջին տիեզերական կայանը ուղեծիր բարձրացրեց "Օրիոն-1"-ը, օբյեկտիվ պրիզմայով առաջին տիեզերական աստղադիտակը։ Սակայն գագաթնակետն էր "Օրիոն-2"-ը, որը "Սոյուզ-13" տիեզերանավի վրա աշխատեց 1973-ի դեկտեմբերին։

Ստեղծագործական ժառանգություն
Գուրզադյանը հեղինակ է մոլորակաձև միգամածություններին, միջաստղային նյութին և բռնկվող աստղերին նվիրված կարևորագույն տեսական աշխատանքների։
Ընդհանուր առմամբ նա տպագրել է ավելի քան 200 գիտական հոդված և մի շարք մենագրություններ` "Ռադիոաստղաֆիզիկա" (1956, ռուսերեն), "Մոլորակաձև միգամածություններ" ("Նաուկա", 1962, ռուսերեն և "Գորդոն էնդ Բրիչ", 1970, անգլերեն), "Բռնկվող աստղեր" ("Նաուկա", 1973, ռուսերեն և "Պերգամոն", 1980, անգլերեն), "Աստղային գունոլորտներ" ("Նաուկա", 1984, ռուսերեն), "Մոլորակաձև միգամածությունների ֆիզիկա և դինամիկա" ("Նաուկա", 1988, ռուսերեն և "Շպրինգեր", 1997, անգլերեն), "Միջմոլորակային թռիչքների տեսություն" ("Գորդոն էնդ Բրիչ", 1996, անգլերեն) և "Տիեզերական դինամիկա" ("Ֆրենսիս էնդ Թեյլոր", 2002, անգլերեն)։
Գուրզադյանի ստեղծագործական ժառանգությանն են պատկանում նաև բազմաթիվ կտավներ և գրական ստեղծագործություններ։

Պարգևներ և կոչումներ
Գրիգոր Գուրզադյանը Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) անդամ է (1950) և ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1975)։ Պարգևատրվել է "Պատվո նշան" շքանշանով։

Աշխատություններ
«Problems of Dynamics of Planetary Nebulae» (Մոլորակային միգամածությունների դինամիկայի խնդիրը), Arm. Acad., 1954։
«Radioastrophysics» (Ռադիոաստղաֆիզիկա), Arm. Acad. Publ., 1956։
«Planetary Nebulae» (Մոլորակային միգամածություններ), Nauka, Մոսկվա, 1962։ / Gordon & Breach, 1970։
«Flare stars» (Բռնկվող Աստղեր)։ Trans. H. A. van Herk-Kluyver), Nauka, 1973։
«Observatory in Space: SOYUZ 13 - ORION 2» (Աստղադիտարան տիեզերքում Սոյուզ 13 - Օրիոն 2) (համահեղինակ)։ Mashinostroenie Publ., Moscow, 1984։
«Stellar Chromospheres» (Աստղային քրոմոսֆերաներ), Nauka, Մոսկվա, 1984։
«Physics and Dynamics of Planetary Nebulae» (Մոլորակային միգամածությունների դինամիկան և կազմությունը), Nauka, Moscow, 1988 / Springer, 1997։
«Theory of Interplanetary Flights» (Միջմոլորակային ուղևորությունների տեսություն), Nauka, Moscow, 1992 / Gordon & Breach, 1996։
«Space Dynamics» (Տիեզերական դինամիկա), Francis & Taylor, 2002։
«Գուրզադյան Գ.» (նկարների ալբոմ)։ Զանգակ-97, 2004 թ.։

Ծանոթագրություններ
Վահագն Գուրզադյանի կենսագրականը Հայկական աստղագիտական միության կայքում (անգլերեն)
Գագիկ Գուրզադյանի կենսագրականը Սինգապուրի Նանյանգ տեխնոլոգիական համալսարանի կայքում(անգլերեն)

Արտաքին հղումներ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets