ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

24.10.2013

ԱՐՏԱՇԵՍԻ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԸ

Արտաշեսի թագավորության ժամանակ Հայոց աշխարհում մեծ ու նշանավոր գործեր են կատարվում։ Ամենից առաջ նա շենացնում ու բազմամարդ է դարձնում Հայոց աշխարհը։ Նա տարբեր երկրներից շատ տարբեր ազգություններ է բերում և վերաբնակեցնում Հայաստանի լեռնային վայրերը, դաշտերն ու հովիտները։ Մշակել է տալիս երկրի լեռնային ու դաշտային բոլոր հողերը, և Հայոց աշխարհում նրա օրոք գրեթե անմշակ հող չի մնում։ Արտաշեսը սահմանաբաժանման է ենթարկում գյուղերի և ագարակների հողատարածությունները։ Այդ սահմանները որոշելու համար նա տաշել է տալիս քառակուսի քարեր, մեջտեղում պնակաձև փոսեր փորում, թաղում հողի մեջ, իսկ քարե փոսորակների վրա ամրացնելով՝ կանգնեցնում քարե քառակուսի կոթողներ1։ 
Արտաշեսը Հայոց աշխարհի ծովակների և գետերի վրա նավագնացություն է սանմանում, զարգացնում երկրագործությունը, ձկնորսությունը, շինել տալիս ձկնորսական տարբեր գործիքներ, սահմանում ու կարգավորում Հայոց բուն տոմարը, այսինքն՝ տարին տարբեր շրջանների, ամիսների, շաբաթների, օրերի բաժանելու գիտությունը։ 
------------------------------- 
1 Մեր օրերում Արտաշեսի այս սահմանաքարերից Հայաստանում շատ են հայտնաբերվել։ Դրանց վրա արամեերեն արձանագրություններ են փորագրված՝ Արտաշես Երվանդական (Երվանդունի) թագավորի անվան և սահմաններ դնելու մասին հիշատակություններով։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets