ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

22.10.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Ժենյա Ներսիսյան

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ

Ծնվել է 1931թ. Երևանում: 1953թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը և անմիջապես հրավիրվել Պատանի հանդիսատեսի թատրոն: 
Նա այստեղ աշխատել է շուրջ 40 տարի, մարմնավորել ավելի քան 100 կերպար: 
Բեմելի առաջին տարիներին սկսնակ դերասանուհին խաղացել է ոչ միայն աղջիկների, այլև տղաների ուշագրավ կերպարներ` Տոնյա Ն. Օստրովսկու «Ինչպես էին կոփում երկաթը», Վասյա` Մ. Շատրովի «Հանուն հեղափոխության, Կոզետ` Վ. Հյուգոյի «Թշվառներ», որոնց մեջ թանձրացան Ժենյա Ներսիսյանի արվեստի բնորոշ հատկանիշները` դերապատկերների ցայտունություն, հոգեբանական վերլուծություն, հումորի և ռիթմի սուր զգացողություն: 
Այնուհետև հաջորդեցին բազմաթիվ դերեր, որոնք բացահայտեցին Ժենյա Ներսիսյանի տաղանդը ոչ միայն կատակերգակ, այլև սուբրետ դերասանուհի: 
Ժենյա Ներսիսյանը նաև ասմունքի վարպետ է: Անձնավորել է մի քանի տասնյակ դերեր հեռուստաթատրոնում և ռադիոբեմադրություններում, պարբերաբար կազմակերպել ասմունքի ուշագրավ երեկոներ, ռադիոյով վարել «Բարի գիշեր» հաղորդումը երեխաների համար: 
1993թ. Ժենյա Ներսիսյանը, հանգամանքների բերումով մեկնել է Անգլիա,ստեղծագործել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում, աշխատել է Գ. Թաեթայան կիրակնօրյա ազգային վարժարանում, բեմադրություններ արել երեխաների համար: 
Վերջին տարիներին, դերասանուհին առավելապես հայրենիքում է. 2006թ. խաղացել է Թ. Ուիլյամսի «Անսպասելիորեն անցած ամառը» պիեսում: Մասնակցել է «Արմ-մոնո 2007» շեքսպիրյան փառատոնին իր իսկ բեմադրած մոնոդրամայով: 
1976թ. Ժենյա Ներսիսյանն արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: 
Աղբյուր` Հայուհիներ հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets