ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.10.2013

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԳԱՐՏԱՇԱՐ - Հակոբ Մնձուրի

Հակոբ Մնձուրի Դեմիրճյան (1886-1978) 

Հակոբ Մնձուրին ծնվել է Երզնկայի Իլիչ գավառին ենթակա Արմութլու գյուղում: Ավարտել է Ստամբուլի Ռոբեր քոլեջը: Հակոբ Մնձուրու ստեղծագործություններից են «Ստամբուլյան հուշեր», «Արմտան», «Եփրատի մյուս կողմը» «Քյուղը կ’ապրի իմ մեջս»:
Հանդիպել է ժամանակի լրագրողներ ու գրողներ Գեղամ Բարսեղյանի, Զաբել Եսայանի, Շավարշ Միսակյանի, Արտաշես Հարությունյանի և Ռուբեն Զարդանյանի հետ. այդ հանդիպումները մեծ ազդեցություն են թողել Հակոբ Մնձուրու վրա: Հակոբ Մնձուրին քոլեջի մթնոլորտի մասին, որտեղ կրթություն է ստացել, ասում է. «Քոլեջում երեք միջավայր կար` հայկական, հունական, բուլղարական: Մեծամասնությունը մենք` հայերս էինք, հետո գալիս էին հույները, հետո էլ` բուլղարները: Թուրքերը երկու-երեք հոգի էին: Մենք ամենաաշխույժն ու կազմակերպվածն էինք: Նիստեր, ժողովներ էին լինում, կազմակերպվում էին քննարկումներ, գիտաժողովներ: Գրադարաններ ունեինք: Շատ էին արևելահայ և արևմտահայ գրողների գրքերը. հետևում էինք նրանց հրապարակումներին: Ամերիկացիները չէին միջամտում: 


Ավելին` նույնիսկ տեղյակ չէին: Գրականության հանդեպ իմ սերը սկսել է Գալաթայում` Կենտրոնականի նախակրթարանի չորրորդ դասարանում: Շատ էի սիրում գիրք ձեռք բերել և կարդալ: Չգիտեմ, թե այս զգացմունքն ինչպես ծնվեց իմ մեջ: Արևելահայ գրողներին ևս այնտեղ ճանաչեցի: Որտեղի՞ց կարող էի իմանալ Րաֆֆիին, Լեոյին, Գրիգոր Արծրունուն, այն, որ Արծրունին հայ լրագրության մեծ վարպետներից է, կամ նրա թերթի` «Մշակի» մասին, որտեղից կարող էի իմանալ: Կամ Շիրվանզադեի «Արսեն Դիմաքսյան» վեպն ո՞վ էր ինձ տալու: Յուրաքանչյուր ազգից իմ սիրելի գրողներն ինձ խելքահան էին անում և կախարդում: Ես էլ էի ցանկանում գրող լինել»:
Հակոբ Մնձուրու «Արմտան, Եփրատի մյուս կողմը» ստեղծագործությունը Սիլվա Քույումջյանը թարգմանել է հայերենից թուրքերեն, 1998թ. սեպտեմբերին այն հրատարակել է «Արաս» հրատարակչությունը: Ս. Քույումջյանը թուրքերեն է թարգմանել նաև «Ստամբուլյան հուշեր»-ը, որը 1993թ. հրատարակվել է Պատմության հիմնադրամի «Յուրթ» հրատարակչության կողմից:
1998թ. հուլիսին լույս է տեսել այս ստեղծագործության երրորդ հրատարակությունը, որը տողատակերով հարստացվել է Նեջդեթ Սաքաօղլուի աշխատասիրությամբ: Ս. Քույումջյանը գրքի նախաբանում Հակոբ Մնձուրուն այսպես է բնութագրում. «Ստամբուլյան հուշեր» ստեղծագործությունը ո՛չ ինքնակենսագրական է, ո՛չ վեպ կամ պատմվածք, ո՛չ էլ պատահական տետրերում լրացված հուշեր: Մնձուրին իր կյանքի փիլիսոփայությանը բնորոշ ոճով իր մանկությունն ու երիտասարդությունը հասուն տարիքում վերակենդանացնում է իր հիշողության մեջ: Ընտրելով այն, ինչ անհրաժեշտ է մեր մշակույթի և սոցիալական կառուցվածքի համար, գրառել է վավերագրական հատվածներ: Ընդ որում՝ գրի առնելիս քաղաքային մտավորականի հովերով չի տարվել, պահպանել է գյուղին և գյուղացուն բնորոշ պարզությունն ու անկեղծությունը: Մնձուրու լեզուն խոսակցական լեզուն է: Նա, ով չի կարողանում հասկանալ Մնձուրու արտահայտությունների համն ու հոտը, հնարավոր է, որ կարծի, թե չի տիրապետում լեզվի կանոններին: Մինչդեռ Մնձուրին «ֆենոմեն» է, ով տիրապետում է հայերենի, թուրքերենի, ֆրանսերենի ու անգլերենի արտահայտման կանոններին, գիտի այս լեզուների գրականությունը: Նա, նախընտրելով լինել «գյուղագիր», ընտրել է այս ոճը»:
Ստամբուլյան հուշեր, Հակոբ Մնձուրի (1897-1940), Պատմության հիմնադրամի «Յուրթ» հրատարակչություն, հուշեր-ճանապարհորդություն շարք:
Հակոբ Մնձուրին անատոլիացի (արևմտահայաստանցի- «Ակունքի» խմբ.) էր: 100 տարվա շեմին մոտեցած Մնձուրին կյանքի առաջինքառորդում իր ապրած կյանքը կարոտով հիշելով` Ստամբուլի միայնության մեջ մխիթարություն գտավ:
Նրա հուշերը ո՛չ ինքնակենսագրական են, ո՛չ վեպ կամ պատմվածք, ո՛չ էլ պատահական տետրերում լրացված հուշեր: Մնձուրին իր կյանքի փիլիսոփայությանը բնորոշ ոճով իր մանկությունն ու երիտասարդությունը, հասուն տարիքում վերակենդանացնում է իր հիշողության մեջ` գրառելով որպես վավերագրական հատվածներ:
Ի հակազդեցություն «մեծ մարդկանց» մասին պատմող պատմության մեթոդին` Մնձուրին առաջ էր քաշում խմոր հունեցողին, ավլողին, հացթուխին և գյուղացիներին, պատկերացնում էր ամեն ինչ և բոլորին, ինչպես որ կան: Գրքում կարող եք մանրամասնությամբ կարդալ դարասկզբին Բեշիքթաշի, Օրթաքյոյի, Ռումելիհիսարի, բացի այդ՝ նաև երկրի երեսից ջնջված-ոչնչացված Մնձուրու գյուղի մասին:

ՏԵՍ ՆԱԵՎ
ՀԱԿՈԲ ՄՆՁՈՒՐԻ «ՓՇՈՏ ԾԱՂԻԿԸ» պատմվածք

կարդում է ՍԻԼՎԱ ՅՈՒԶԲԱՇՅԱՆԸ  http://www.youtube.com/watch?v=ZTMFwamDT9Q

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets