ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.10.2013

ԱՐՏԱՇԵՍԻ ՈՐԴԻՆԵՐԸ

Սմբատի գնալուց հետո հայոց զորքերի ընդհանուր հրամանատարությունն Արտաշեսը հանձնում է Արտավազդին։ Եղբայրները, իրենց կանանցից գրգռվելով, սկսում են նախանձել Արտավազդին այդ պաշտոնի համար։ Արտաշեսը եղբայրների միջև գժտությունը վերացնելու նպատակով յուրաքանչյուրին մի մի պաշտոն է շնորհում։ Վրույրին, որ իմաստուն ու բանաստեդծ մարդ էր, նշանակում է հազարապետ1 և նրան վստահում արքունի տան բոլոր գործերի կառավարումը։ Մաժանին նշանակում է Անիի2 Արամազդի տաճարի քրմապետ։ Զորքերի ընդհանուր հրամանատարությունը բաժանում է չորս մասի, արևելյան կողմի զորքի հրամանատարությունը թողնում է Արտավազդին, արևմտյան կողմի զորքը հանձնում է Տիրանին, հարավայինը վստահում է դարձյալ իր դայակ ու բարերար Սմբատին, իսկ հյուսիսային զորքի հրամանատարությունը տալիս է վերջին որդուն՝ Զարեհին։ Զարեհը հպարտ մարդ էր, որսի սիրահար և որսորդության մեջ խիզախ, բայց ռազմի գործերում՝ թույլ և դանդաղկոտ։ Զարեհի այս հատկությանը քաջածանոթ էր վրաց թագավոր Քարծամը, որը ապստամբեցնում է իր երկիրը Զարեհի դեմ, գերում նրան և բանտարկում Կովկասում։ Բայց Արտավազդն ու Տիրանը, Սմբատի հետ համագործակցելով, պատերազմում են Քարծամի դեմ, իրենց եդբորը բանտից ազատում, դարձնում հայրենիք։
---------------------------------- 
1 Արքունի տնտեսական գործերի կառավարիչ։ 
2 Նկատի է առնված հին Անին, որ գտնվում էր Դարանաղի գավառում, Եփրատի ձախ ափին։ Անին հնում հայտնի էր իբրև անմատչելի ամրոց և հոգևոր կենտրոն։ Այստեղ էր գտնվում հայոց գերագույն աստծո՝ Արամազդի մեհյանը, իր կալվածքներով։ Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության շրջանում այս ամրոցում էին պահվում արքունի գանձերի մի մասը։ Այստեղ էին գտնվում նաև հայոց Արշակունի թագավորների դամբարանները։ Անին համապատասխանում է մ. թ. ա. 2-րդ հազարամյակի կեսերի Հայասայի Կումմախա նշանավոր քաղաքի տեղին, որ միջնադարից հայտնի է նաև Կամախ կամ ուղղակի՝ Անի-Կամախ բաղադրյալ անունով։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets