ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.10.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Անդրանիկ Հովսեփյան

Անդրանիկ Հովսեփյան (կյանքի վերջին տարիների ստորագրել է նաև Անդրանիկ Սևադա գրական անունով, 1914, հոկտեմբերի 15 - 1968, հոկտեմբերի 30), հայ արձակագիր, դրամատուրգ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939-ից։
Ծնվել է Խնձորուտ գյուղում (այժմ` Վանաձոր քաղաքի շրջագծում)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Լենինականի «Մանածագործ» և «Բանվոր» թերթերի խմբագրություններում։ Եղել է Հայաստանի գրողների միության Լենինականի բաժանմունքի պատասխանատու քարտուղարը։ Լենինականի թատրոնը բեմադրել է նրա «Ղուկաս Ղուկասյան», «արտակարգ լիազոր», «Բուք» դրամաները։ Անդրանիկ Հովսեփյանի «Սիրտը» վեպը լույս է տեսել ռուսերեն (1952)։ Մահացել է Երևանում։

Ա. Հովսեփյանի երկերի մատենագրություն
Մուտք, Լենինական, 1938, 46 էջ։
Սիրտը (վեպ), Երևան, Պետհրատ, 1940, 411 էջ։
Կյանքի սերը, Լենինական, 1946, 133 էջ։
Սիրտը, հ. 1-2, Երևան, Հայպետհրատ, 1947, 622 էջ։
Առավոտ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1955, 626 էջ։
Ղուկաս Ղուկասյան, Երևան, 1955, 115 էջ։
Սիրտը, Երևան, Հայպետհրատ, 1957, 642 էջ։
Անմահության ուղին, Երևան, Հայպետհրատ, 1962, 328 էջ։
Հանգիստ խղճով, Երևան, «Հայաստան», 1967, 164 էջ։
Բուք, Երևան, «Հայաստան», 1970, 184 էջ։
Սիրտը, Երևան, «Հայաստան», 1974, 589 էջ։

Աղբյուրներ
Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 260։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets