ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.10.2013

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԳԱՐՏԱՇԱՐ - Կոստան Զարյան

Հայ գրող Կոստան Զարյանը (1885-1969) (իսկական անունը` Կոստանդին Եղիազարյան) ծնվել է Շամախի քաղաքում: 1890 թվականին հոր մահվանից հետո Զարյանների ընտանիքը տեղափոխվում է Բաքու, որտեղ Կոստանը ընդունվում է ռուսական գիմնազիա:

Մի քանի տարի անց ավագ եղբայրը նրան տանում է Փարիզ և տեղավորում Սեն-Ժերմեն քոլեջում, որն ավարտելուց հետո Կոստան Զարյանը ապրում է Կովկասում և մեկնում Բելգիա` ուսումը շարունակելու նպատակով: Այստեղ նա ստանում է փիլիսոփայության դոկտորի աստիճան: 1910-1913 թվականներին Զարյանը ապրում է Վենետիկում, որտեղ էլ Մխիթարյան միաբանների մոտ սկսում է սովորել հայերեն: Մինչ այդ Զարյանը իր աշխատությունները գրում և հրատարակում է տարբեր լեզուներով` իտալերեն, ֆրանսերեն և այլն:
Իր առաջին գիրքը` «Երեք երգերը» գրվել է իտալերեն (նույնը հայերեն լեզվով լույս է տեսել 1931 թվականին): Այդ պոեմների հիման վրա հետագայում կոմպոզիտոր Օտտորինո Ռեսպիգին ստեղծում է սիմֆոնիա: Հռոմում մշակութային և գրական իր լայն գործունեության համար Մուսոլինին պետական թոշակ է առաջարկում, որից Կոստան Զարյանը հրաժարվում է: 


1914 թվականից Պոլսում Կոստան Զարյանը Դանիել Վարուժանի, Հակոբ Օշականի, Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ միասին հիմնում է «Մեհեան» հանդեսը, որի առաջին համարը լույս է տեսնում 1914թ.-ի հունվարին: 1920-ական թվականներին Հայոց եղեռնից մազապուրծ եղած Կոստան Զարյանը Շահան Պերպերյանի հետ համատեղ լծվում է «Բարձրավանք» հանդեսի հրատարակմանը: 1922 թվականին Պոլսում լույս է տեսնում Զարյանի հայերեն լեզվով առաջին գիրքը` «Օրերի պսակը»: Նույն թվականի աշնանը Զարյանն ընտանիքով հաստատվում է Երևանում` հայրենիքում ընդմիշտ հաստատվելու նպատակով: Սակայն Խորհրդային Միության ազգակործան քաղաքականության պատճառով 1924 թվականին Զարյանը կրկին մեկնում է Եվրոպա, լինում Միացյալ Նահանգներում, Մերձավոր Արևելքում: Հենց այդ ճանապարհին էլ հղանում է «Երկիրներ և Աստվածներ» շարքը, որը, ըստ էության, Զարյանի նոթերի ամբողջությունն է:

Առաջին գրքում, որտեղ Զարյանը ներկայացնում է Իսպանիայից ստացած իր տպավորությունները («Սպանիա»), ըստ էության, շարադրված է մշակույթի փիլիսոփայություն: Սպանիան նմանեցնելով Հայաստանին` Զարյանը ցույց է տալիս, թե ժամանակակից ժգնաժամային իրականության պայմաններում ինչպես կարող է պահպանվել Մարդը: Երկրորդ գիրքը, որը վերնագրված է «Միացյալ Նահանգներ», ներկայացնում է ամերիկյան «քաղաքակրթությունը», որը միտում ունի տարածվել ողջ աշխարհում: Դեռևս անցյալ դարի 20-ական թվականներին, երբ մտավորականների զգալի մասն ապրում էր Viva America նշանաբանով, Կոստան Զարյանը տեսնում էր ամերիկյան ապրելակերպի` աշխարհի համար հնարավոր վտանգի եղելությունը: Այնուամենայնիվ, Զարյանը կրկին վերադառնում է Հայաստան և մինչև կյանքի վերջն ապրում Երևանում: Այստեղ քչերն են կարողանում կյանքի օրոք հասկանալ և գնահատել Կոստան Զարյանին (ով ստացել էր հայկական Գյոթե): Տիգրան Մանսուրյանը Զարյանի մի շարք բանաստեղծությունների հիման վրա ստեղծել է վոկալային երաժշտություն:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets