ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.10.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Արման Կոթիկյան

Արման Կոթիկյան (1896, սեպտեմբերի 15(27) - 1968, հոկտեմբերի 3), հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967), բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937-ից։

Ծնվել է Տրապիզոնում։ Նախնական կրթությունը ստացել է բեմում։ Բեմ է բարձրացել 1918-ին։ 1918-ին անցել է Սուխում և մտել Օվի Սևումյանի թատերախումբ։ 1920 - 36-ին ապրել է Փարիզում և Բրյուսելում։ 1925-ին ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Փարիզում խաղացել է հայկական թատերախմբերում։ 1936-ին ներգաղթել է Հայաստան և նույն թվականին աշխատանքի անցել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։
Նրա լավագույն դերերից են. Լաերտ («Համլետ»), Յագո («Օթելլո»), Էլիզբարով («Պատվի համար»), Ֆրանգուլյան («Ավերակների վրա»), Մանուկ աղա(«Մեծապատիվ մուրացկաններ»), Հայրապետ («Ժայռ»)։ Նկարահանվել է նաև մի շարք կինոֆիլմերում, այդ թվում «Տժվժիկում», «Նվագախմբի տղաները»-ում։ Մահացել է Երևանում։

Խաղացած դերերը կինոյում
1949 - «Դավիթ-Բեկ» - Ահմեդ
1959 - «01-99» - Պողոս
1959 - «Նրա երևակայությունը (Սթափ գինի)» - պրոֆեսոր
1960 - «Նվագախմբի տղաները» - Յոհան Շտեռլինգ
1961 - «Տժվժիկ» - պարոն Հովսեփ
1964 - «Մսյո Ժակը և ուրիշները» - Հուսեփիկ աղա (երգիծական ժողովածուի երկրորդ` «Կեղծ լրտեսը» մասում)
1967 - «Կարինե» - փաստաբան Սիսակյան

Ա. Կոթիկյանի երկերի մատենագրություն
Մխացող շուշաններ (բանաստեղծություններ), Թիֆլիս, 1919, 68 էջ։
Ֆիրդուսի Թուսի և իր Շահնամեն (առաջաբանը` Ավետիք Իսահակյանի), Փարիզ, 1935, 60 էջ։
Խութեցի Հովնան, Երևան, Հայպետհրատ, 1946, 112 էջ։
Ակոսներում (բանաստեղծություններ, բալլադներ, պոեմներ), Երևան, «Հայաստան», 1965, 111 էջ։

Ա. Կոթիկյանի կատարած թարգմանությունները (ֆրանսերենից)
Գի դը Մոպասան, Ընտիր երկեր (գիրքում ընդգրկված մի շարք գործեր թարգմանել է Ա. Կոթիկյանը), Երևան, Հայպետհրատ, 1950, 692 էջ։
Էդմոն Ռոստան, Սիրանո դը Բերժըրակ (չափածո կոմեդիա), Երևան, Հայպետհրատ, 1951, 368 էջ։
Գի դը Մոպասան, Սիրելի բարեկամ, Երևան, Հայպետհրատ, 1953, 460 էջ։
Գի դը Մոպասան, Վալտեր Շնաֆսի արկածը (թարգմանության համահեղինակակից Վահե Միքայելյանի), Երևան, Հայպետհրատ, 1962, 46 էջ։
Էմիլ Զոլա, Թերեզ Ռաքեն, 1964

Աղբյուրներ
(1981) Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 203։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets