ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.10.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Գևորգ Աբաջյան

Գևորգ Համբարձումի Աբաջյան (1920, դեկտեմբերի 25 - 2003, հոկտեմբերի 8), հայ թատերագետ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (1956), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972)։ Վլադիմիր Աբաջյանի եղբայրն է, Վարդուհի Վարդերեսյանի` ամուսինը։
Ծնվել է Շնող գյուղում (այժմ` Լոռու մարզում)։ Ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը (1941)։ 1945-ից` Լենինականի թատրոնի դերասան, 1957-76-ին աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմում, 1979-89-ին` Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում, 1995-2000-ին` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։
Աշխատությունները նվիրված են հայ թատրոնի պատմության և առանձին դերասանների ստեղծագործությունների հարցերին։

Երկեր
Իսահակ Ալիխանյան, Երևան, 1967։
Վահրամ Փափազյան, Երևան, 1988։
Թատերական ակնարկներ, Երևան, 1996։

Աղբյուրներ
(2005) Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, էջ 8։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets