ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.10.2013

ՄԱԺԱՆ

Հռոմում կայսր է նստում Տրայանոսը։ Նա սկզբում խաղաղեցնում է արևմուտքը, ապա անցնում է արևելք, դարձյալ իրեն ենթարկում եգիպտացիներին ու պաղեստինցիներին և զորքով շարժվում պարսիկների վրա։ Արտաշեսը կռահում է իրադրությունը, իսկույն մեծամեծ ընծաներով դուրս է գալիս Տրայանոսին ընդառաջ, ներում հայցում իր արարքների համար, նախորդ տարիների չվճարված հարկերն էլ դնում նրա առաջ և արժանանալով ներման, վերադառնում Հայոց աշխարհը։ 
Երբ Տրայանոսը հնազանդեցնում է պարսիկներին և Ասորիքով հետ վերադառնում, նրան ընդառաջ է դուրս գալիս Արտաշեսի որդի քրմապետ Մաժանը և ամբաստանում իր եղբայրներին։ 
— Իմացի՛ր, — ասում է, — ով թագավոր, եթե Արտավազդին և Տիրանին երկրից չվտարես և հայոց զորքերը Զարեհին չհանձնես, ապա Հայոց աշխարհի հարկերին դու բնավ դյուրությամբ չես տիրանա։ 
Մաժանը քենով էր լցված իրեն սնուցող Սմբատի դեմ և մի կողմից կամենում էր իր վրեժն առնել նրանից, մյուս կողմից Տիրանին հեռացնելով՝ դառնալ թե արևմտյան զորքի հրամանատար և թե միաժամանակ մնալ քրմապետ։ 
Տրայանոսը, սակայն, զանց է առնում այս ամբաստանությունը և Մաժանին հետ դարձնում ձեռնունայն։ 
Արտավազդն ու Տիրանը իմանալով Մաժանի չար խորհուրդն ու արարքը, որսի ժամանակ դարան են սարքում, սպանում Մաժանին, և իբրև քրմապետի՝ տանում թաղում են Բագավանում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets