ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԸ - Աժդահակ

Աժդահակ, հայ և իրանական առասպելաբանության չար վիշապ՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ Շահ-Նամեում Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։
Աժդահակի անունով անվանվել է Գեղամա լեռնաշղթայի բարձրագույն կետը՝ Գեղ լեռ (Աժդահակ), որի բարձրությունն է 3597 մ։
Աժդահակ, լեռնագագաթ Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածում. վերջինիս ամենաբարձր գագաթն է։ Աշխարհագրական կոորդինատներն են հս.լ. 40°13՛29" արլ.ե. 44°57՛00"։ Բացարձակ բարձրությունը 3597,3 մ է, հարաբերականը` մինչև 400 մ։ Գագաթին կից` հյուսիս-արևմտյան կողմում կա խառնարան` լցված ջրով։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets