ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

09.10.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Նարա Շլեպչյան

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ 

Նարա Շլեպչյանը ծնվել է 1935թ. փետրվարի 23-ին, Երևանում: 
1957թ. ավարտել է Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը: 
1956թ. նոյեմբերի 29-ին Նարա Շլեպչյանն ազդարարեց Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության առաջին եթերի բացումը: Հաղորդավարուհին, որ ընտրության ծանր մրցույթում հաղթել էր 250 հավակնորդի, միանգամից շահեց հեռուստադիտողի համակրանքը: 
Խորհրդային տարիներին, եռամսյակը մեկ հայկական հեռուստատեսությունը ծրագիր էր ցուցադրում Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսությամբ: Նրան բախտ է վիճակվել առնչվել Մոսկվայի ռադիոյի և հեռուսատեսության հայտնի հաղորդավարներ Յուրի Լևիտանի, Աննա Շիլովայի, Իգոր Կիրիլովի և ուրիշ հայտնի հաղորդավարների հետ: Այդ տարիներին տեսագրման տեխնիկա չկար և ծրագրերը եթեր էին տրվում կենդանի հաղորդմամբ: Նա կարողանում էր պահպանել լեզվի անաղարտություն, շեշտել ասելիքի գլխավոր միտքն ու առոգանությունը: 
Երկարամյա գործունեության ընթացքում ազգային հեռուստատեսությամբ Նարա Շլեպչյանը վարել է ամենատարբեր ժանրերի հաղորդումներ` լրատվական ծրագրեր, հարցազրույցներ, գրական-գեղարվեստական, երաժշտական, իրականացրել մոտ 800 եթեր: 
1964-1983թթ. Նարա Շլեպչյանը դասավանհել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետում: 
2000թ. աշխատում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունում` որպես հասարակայնության հետ կապերի խորհրդի նախագահ: 
1986թ. նրան շնորհվել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում: 2001թ. արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի, 2003թ.` Հեռուստատեսության և ռադիոյի «Հեռանէ» մրցանակին, 2007թ. Ռադիոյի և հեռուստատեսության միջազգային ակադեմիայի ոսկե մեդալի: 
Աղբյուր` Հայուհիներ հանրագիտարան

1 комментарий:

Blogger Widgets