ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.10.2013

ՄԵՐ ԿԻՆՈՆ. «Մսյո Ժակ եւ ուրիշները»

1964թ., Հայֆիլմ, 96 րոպե (2624 մ), սեւ/սպ., է.թ. 11.04.1966թ.:
ա. Քաղաքավարության վնասները
(Հ. Պարոնյանի համանուն ստեղծագործության էկրանավորումը):
Սց. հեղ. /բեմ. ռեժ. Հ. Ղափլանյան, բեմ. օպեր. Ժ. Վարդանյան, բեմ. նկ. Ս. Անդրանիկյան, կոմպոզ. Գ. Հախինյան, հնչ. օպեր. Կ. Կուրդիյան, ռեժ. Ա. Հայրապետյան, մոնտ. Ռ. Երանյան,խմբ. Ա. Արաքսմանյան, տն. Գ. Կարապետյան:
Դերերում. Պապիկ աղա – Գ. Մուշեղյան, Նոյեմի – Ա. Նշանյան, Միհրան-էֆենդի – Վ. Փափազյան, Թագուհի – Թ. Դեմուրյան, Միլիտոս աղա – Ս. Քոչարյան, Թորոս աղա – Ա. Ավետիսյան, Համբարձում աղա – Պ. Սանթրոսյան, Փայլակ աղա – Գ. Ստամբոլցյան, մսյո Բարդուղ – Բ. Ներսիսյան:
Թե ինչպիսի անհանգստություն են պատճառում հերոսին նոր գնված նորաձեւ կոշիկները, բայց նա, քաղաքավարությանը զոհ գնալով, կրում է բոլոր տանջանքները:
բ. Կեղծ լրտեսը
(Եր.Օտյանի համանուն նովելի մոտիվներով):
Սց. հեղ. Ս. Ռիզաեւ, բեմ. ռեժ. Հ. Մալյան, բեմ. օպեր. Ս. Իսրայելյան, բեմ. նկ. Ռ. Պ. Բաբայան, կոմպոզ. Է. Բաղդասարյան, հնչ. օպեր. Զ. Մուրադբեկյան, ռեժ. Ռ. Մարտիրոսյան, տն. Կ. Հովհաննիսյան:
Դերերում. մսյո Ժակ – Վ. Թաթոսով, Պողոս էֆենդի – Վ. Մարգունի, Զարուհի – Վ. Վարդերեսյան, Հուսեփիկ աղա – Ա. Կոթիկյան, Մարկոս էֆենդի – Թ. Սարյան, Սարգիս էֆենդի – Մ. Ղարագյոզյան, Թորգոմ էֆենդի – Ա. Ջրաղացպանյան, Կարապետ էֆենդի – Խ. Նազարեթյան, Շուշիկ – Մ. Համամջյան, Սաթեն – Մ. Ասոյան:
Ֆիլմի հերոսի` լրտես լինելու մասին լուրերը տարածվելուց հետո շրջապատի մարդիկ թիկունքից պախարակում են, իսկ տեսնելիս` շողոքորթում, քծնում նրան:
գ. Տերտերին ուխտը
(Լ. Բաշալյանի համանուն նովելի մոտիվներով):
Սց. հեղ. Լ. Ղարագյոզյան, բեմ. ռեժ. Հ. Մարգարյան, բեմ. օպեր. Կ. Մեսյան, բեմ. նկ. Խ. Եսայան, կոմպոզ. Գ. Արմենյան, հնչ. օպեր. Է. Վանունց, ռեժ. Գ. Հարությունյան, խմբ. Վ. Մելիքսեթյան, տն. Վ. Ղոչիկյան:
Դերերում. Հակոբ – Գ. Մանուկյան, Շլդո – Ա. Քաջվորյան, քահանա – Սոս Սարգսյան, եպիսկոպոս – Ա. Կվանտալիանի, Սողոմե – Վ. Միրիջանյան, Թորոս – Ա. Խոստիկյան:
Հայրենի գյուղում տերտեր օծված որսորդը ուխտ է անում երբեք որս չանել, սակայն ուխտը դրժելով` այդուհանդերձ, շարունակում է ծառայել եկեղեցուն:

1 комментарий:

Blogger Widgets