ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

24.10.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Մարիետա Շահինյան

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ

Ծնվել է 1988թ. Մարտի 21-ին Մոսկվայում, հայտնի բժիշկ-մտավորական Սերգեյ Շահինյանի ընտանիքում: Նրանց մոսկովյան տունը: 
Օտար լեզուներին հաղորդակից են դարձրել դայակները, իսկ մայրենի լեզվին՝ այն հայ վանականը, որ նրան էր այցելում կրոնի դասեր տալու, բայց ավելի շատ զբաղվում էր հայերենի ուսուցմամբ: Սովորել է ֆրանսիական պանսիոնում, ապա գիմնազիայում: 1905թ. Ավարտել է Մոսկվայի գիմնազիան, 1912թ. կանանց բարձրագույն կուրսերի պատմափիլիսոփայական ֆակուլտետը: 
15 տարեկանից գրել է բանաստեղծություններ, որոնք տպագրվել են ռուսական մամուլում: 1909թ. լույս է տեսել առաջին՝ §Առաջին հանդիպումներ¦ խորագրով չափածո երկերի ժողովածուն: Այնուհետև Orintalia 1913, Իմ ճակատագիրը1916,բանաստեղծությունների թողովածուները և Փոփոխություն, Բարձր դասի տիկնոջ արկածները վեպերը: 
1922թ. գործուղվել է Հայաստան, գրել Սովետական Հայաստան գիրքը 1923: 1923-1925թթ. մաս-մաս հրատարակել է Մեսս-Մենդ արկածային եռահատոր վեպը՝Ջիմ Դոլլար ծածկանունով, որի հիման վրա 1926թ. նկարահանվել է ֆիլմ, թարգմանվել մի քանի լեզուներով, այդ թվում հայերեն 1971: 
1927-30թթ. կրկին ապրել է Հայաստանում, ուսումնասիրելն Ձորագէսի շինարարությունը, հրատարակել Հիդրոցենտրալ 1931վեպը: Ճանապարհորդություն Սովետական Հայաստան վեպի համար 1951թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի: Հեղինակել է Յո. Գյոթեի, Մ. Նալբանդյանի, Ալ. Շիրվանզադեի, ինչպես նաև կարելա- ֆիննական Կալևալա էպոսի մասին մենագրությունների և մի շարք մենագրական աշխատությունների: 
Ռուսերեն է թարգմանել Հովհ. Թումանյանի, Ա. Ծատուրյանի, Ս. Շահազիզի ստեղծագործություններից: 
Բանասիրական գիտությունների դոկտոր էր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից- անդամ, Սոցիալիստական աշխատանքի հերոս: Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի 3, Ժողովուրդների բարեկամության և այլ շքանշաններով: 
Մահացել է 1982թ. մարտի 20-ին Մոսկվայում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets