ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

16.10.2013

ԱՐՏԱՇԵՍ

Երվանդի մահից հետո Սմբատը մտնում է արքունական գանձարանը, ստուգում գանձերը և այնտեղ գտնում Սանատրուկ արքայի թագը։ Նա թագը դուրս է բերում, դնում Արտաշեսի գլխին, թագադրում և համայն Հայոց աշխարհի վրա կարգում թագավոր։ 
Արտաշես թագավորը մեծ պարգևներ է բաշխում իրեն օգնական դարձած մարաց ու պարսից զորքերին և նրանց պատվով ու հարգանքով ճանապարհ դնում իրենց երկիրը։ 
Արտաշեսը կատարում է իր խոստումը նաև Մուրացյան Արգամի նկատմամբ, նա քաջ Արգամին արժանացնում է իր խոստացած արքայական երկրորդության գահին, նրան պարգևում հակինթազարդ պսակ, զույգ ականջներին գինդեր, մի ոտին կարմիր կոշիկ կրելու, ոսկե գդալ և պատառաքաղ գործածելու, ոսկեղեն գավաթներով և նվագով գինի խմելու իրավունք։ 
Նման պատիվների է արժանացնում նաև իր դայակ Սմբատին, բացառությամբ գինդեր և կարմիր կոշիկ կրելու իրավունքի։ Թագադիր ասպետության և արևմտյան զորքերի հրամանատարության աստիճաններից բացի, նա Սմբատին է վստահում նաև հայոց բոլոր զորքերի, երկրի բոլոր գործակալների և ամբողջ արքունական տան տնօրինությունը։ 
Արտաշեսը անմասն չի թողնում նաև իր ստնտուի ժառանգներին։ Նա Գիսակի թոռ Ներսեհի ցեղը արժանացնում է նախարարական տոհմի պատվի և տոհմանունը կոչում Դիմաքսյան1 ի նշան Գիսակի քաջագործության, երբ նրա դեմքը սրով կիսվեց՝ Արտաշեսին պաշտպանելիս։ 
Արտաշեսը այդ օրերին նախարարական տոհմի պատվի է արժանացնում նաև Տուրի տասնհինգ զավակներին, տոհմը կոչում նրանց հոր անվամբ՝ Տրունի։ Բայց նրանք այդ պատվին են արժանանում ոչ թե իրենց հոր քաջագործության համար, այլ լրտեսության։ Տուրը Սմբատի լրտեսն էր Երվանդի արքունիքում, մտերիմ էր Երվանդին և վայելում էր նրա վստահությունը։ Նա արքունիքի բոլոր կարևոր լուրերը ժամանակին հադորդում էր Սմբատին, որի պատճառով էլ սպանվում է Երվանդի կողմից։ 
Այնուհետև Արտաշեսը հրաման է տալիս Սմբատին՝ գնալ Ախուրյանի վրա գտնվոդ Բագարան ամրոցը և սպանել Երվանդի եդբորը՝ Երվազին։ Սմբատը գնում է Բագարան, բռնում Երվազին, հրամայում է վզից երկանաքար կապել և նետել գետի հորձանուտը։ Երվազի փոխարեն Սմբատը բագինների վրա քրմապետ է նշանակում Արտաշեսի մտերիմ, մի երազահան մոգի աշակերտի, որին իր ուսուցչի առիթով կոչում էին Մոգպաշտե։ Սմբատը ավարի է ենթարկում Երվազի գանձերն ու հինգ հարյուր ծառաներին, վերցնում է նաև մեհյաններում կուտակված գանձերից լավագույնները և բերում Արտաշեսին։ Վերջինս Երվազի ծառաներին պարգևում է Սմբատին, իսկ բերած գանձերի վրա նորերն ավելացնելով, հրամայում է տանել պարսից Դարեհ արքային նվեր՝ ի նշան շնորհակալության ու երախտագիտության, իբրև հոր և օգնականի։ 
Սմբատը Բագարանից գերած Երվազի ծառաներին տանում բնակեցնում է Մասիսի թիկունքում գտնվող իր ձեռակերտում և այն անվանում դարձյալ Բագարան։ 

----------------------- 
1 Մ. Խորենացին Դիմաքսյան տոհմանունը բացատրում է ժողովրդական ստուգաբանությամբ, կազմված իբրև դիմա և կես բառերից։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets