ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.10.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Լուսինե Զաքարյան

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ

Ծնվել է 1937թ. մայիսի մեկին, պատմական Ջավախքի Ախլացխա քաղաքում, երաժիշտների ընտանիքում: 1952թ. ընտանիքը տեղափոխվել է Երևան: 
1957թ. Լուսինե Զաքարյանը ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1962թ. Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժինը: 
1965թ. Հայֆիլհարմոնիայի, 1970թ. ` Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի մեներգչուհի էր: 
1958թ. շուրջ 30 տարի Լուսինեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր երգչախմբի անփոփոխ մենակատարն էր: 
1972թ. նրան շնորհվել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում: 1979 արժանացել է Հայաստանի պետական մրցանակի:


Հարուստ ու բազմազան էր նրա երգացանկը` ընդգրկելով հայ և համաշխարհային դասական կոմպոզիտորների ամենատարբեր ստեղծագործություններ: Նա հռչակվել է հատկապես հայ միջնադարյան երգերի ու շարականների անզուգական կատարմամբ: Մեծ վարպետությամբ է հնչեցրել Կոմիտասի, Մ. Եկմալյանի, Ա. Տիգրանյանի, Բ. Կանաչյանի, Գ. Ալեմշահի, Հ. Բերբերյանի հայրենի ու սփյուռքահայ այլ կոմպոզիտորների գործեր: 
Լուսինե Զաքարյանի երգացանկում առանձնահատուկ տեղ են գտել անգլոամերիկյան կոմպոզիտորների ստեղծագործությունները, հատկապես հոգևոր: Նա վարպետորեն էր կատարում Վերդիի, Մոցարտի, Ֆորեի ռեքվիեմների համապատասխան բ աժինները, Պերգոլեզիի գործերը: 
Ժամանակների ընդգրկման իմաստով նա մնաց անմրցելի` իր երգացանկում ընդգրկելով ստեղծագործություններ 5-րդ դարից մինչև մեր օրերը: 
Մենահամերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում` զարմացնելով ու հիացնելով իր ձայնով ու կատարողական վարպետությամբ: 
Լուսինե Զաքարյանը մահացել է 1992թ. դեկտեմբերի 31-ին Երևանում, թաղված է Ս. Գայանե եկեղեցու բակում: 
2000թ. գործում է «Լուսինե Զաքարյան» հիմնադրամը: 
Աղբյուր` Հայուհիներ հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets