ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

16.10.2013

Հայը ինչ մարդ է, որ դառնա իշխան

Ընթերցելով Պուտինին հասցեագրված Զորի Բալայանի նամակը (հուսանք, որ վերջինը), հոդվածագիրներից մեկը բավական զարմացած ասել էր. «Զորի Բալայանը, պարզվում է, դեռ ողջ է»:

Զուտ անձի առումով, աշխարհի վրա մեզանից յուրաքանչյուրը դեգերում է այնքան, որքան որ նախատեսում է Բարձրյալը: Այնպես որ, Զորի Բալայան անձին երկար արև ցանկանանք և նորանոր ճանապարհորդություններ: Բնական է, Երկիր մոլորակն իր ծովերով արդեն չափազանց նեղ է նրա համար, իսկ մեր` նվաստներիս հաշվին լցվող Հայաստանի պետական բյուջեն էլ` չափազանց աղքատիկ նրա պլանների համար: Ասում են ամերիկացիք արդեն մարդկանց են ցուցակագրում ու թիմ են համալրում Մարս ուղարկելու համար: Գուցե այդ գործին միացնենք ԱՄՆ-ի հայկական լոբբին, և Զորի Գայկովիչին էլ ներգրավեն այդ մարսագնացային արշավախմբի կազմում: Այդպիսով, վերջապես, կարող է պրծնենք այդ մարդուց:
Մարդուց, ոնց որ մեզանից յուրաքանչյուրիցս, շուտ թե ուշ կպրծնեն-կազատվեն, բայց խնդիրն այն է, թե կհաջողվի երբևիցե պրծնել-ազատվել «Զորիբալայան» երևույթից ու մտածելակերպից, «Զորիբալայան» աշխարհահայացքից, որը մեզ, հայ ազգին համառորեն ու անխնա հետապնդում է սկսած 387 թվականից և որից ազատվելը ոնց որ թե չի էլ նշմարվում: Իրոք, չի նշմարվում ազատագրվել այն մտածելակերպից, որն այսօր կրկին բարձրաձայնել ու խռպոտ հնչեցնում է քշած-մաշված դղրդացող իր գրիչ-ձայնապնակով Զորի Բալայանը: Եվ եթե առաջին պահերին` զուտ նամակի լույս աշխարհ գալու օրը, ոմանց մոտ դեռևս կարող էր վստահություն չլինել, որ դա իշխանական շրջանակներից եկող ազդակ է, ապա նամակին հետևած իրադարձությունները` նախ, ըստ էության, ինչ-ինչ անձանց կողմից փաստորեն նամակին միանալը, և երկրորդը, որն ավելի կարևոր է, թե հատկապես ովքեր էին Զորի Գայկովիչի հետ համակարծիք եղածները, այլևս ոչ մեկի մոտ կասկած չթողեց, որ սա Հայաստանի իշխանության կողմից մշակված հերթական հակապետական ծրագրի «դեբյուտն» է, որը մասն է կազմում Ռուսաստանի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ վարվող պետական ահաբեկչության գործընթացի, մի մասը՝ ՌԴ-ի կողմից մեզ չհայտարարված պատերազմի:
Ինչի մասին է խոսքը: Երբ Հայաստանի այսօրվա նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը պնդում է, որ Հայաստանի վրա Պուտինի կողմից 2013-ի սեպտեմբերի 3-ին ճնշում չի գործադրվել, նա չի ստում: Ճնշում գործադրվել է, բայց ոչ թե Հայաստանը ներկայացնող ղեկավարի, այլ Սերժ Սարգսյան անձի վրա: Իսկ թե ինչ ճնշում է եղել և ինչպես է դրսևորվել, ապա Խորհրդային ՊԱԿ-ի նախկին գնդապետը երևի թե կգտներ համապատասխան տվյալներ նախկին Ադրբեջանական ԽՍՀ Ինքնավար մարզի կոմերիտական ու կուսակցական աշխատողին, իսկ այժմ էլ բացարձակ թալանի վրա հիմնված քրեա-օլիգարխիկ պետական համակարգի բուրգի գագաթին բազմած անձնավորության հիշողությունը թարմացնելու համար: Ռուսաստանի կողմից Հայաստանից Մաքսային Միությանն անդամակցելու համաձայնություն, որը շատ նման էր 1938-ին Գերմանիայի կողմից Ավստրիայի անշլյուսին, որով ինքնիշխան Ավստրիան դառնում էր Գերմանիայի գավառներից մեկը, չէր կարող չունենալ իր տրամաբանական շարունակությունը: Ռուսաստանին էլ տալու բան չի էլ մնացել, ամենաթանկը այսօր, թերևս, արյան գնով ազատագրված մեր հայրենիքի մի մասն է: Եվ քաջ իմանալով, որ դիմացինն էլ լավ գիտի, որ հայության համար այսօր ամենաթանկ բանը հենց Ղարաբաղն է, հենց դա էլ առաջարկվում է պայծառափայլի բարեհաճությունը ստանալու համար: Դե լավ է, Գյուլիստանի պայմանագրի «կլոր» տարեթիվն էլ վրա հասավ. царь-батюшка, արի տեր կանգնի քո հող ու տարածքին, թե չե մենք ով ենք, որ հողի տեր լինենք, հող, պետություն ունենանք: Ի դեպ, մեր մտավորական համարվող մորուքազարդ այդ «ծովային գայլի» և նախկին ու այսօրվա իր նմանների ողորմելի նման կեցվածքի համար է, որ Մազմանովի մասին, բնական է, հայերի կողմից հյուսված երգում Ղասըմբեկ փաշան, ի պատասխան հայերի ռազմատենչ պահանջի, բացականչում է. «հայը ինչ մարդ է, որ դառնա իշխան»:
Ի դեպ, այս տարի մեզ առնչվող մի քանի նմանատիպ «կլոր» տարեթվեր էլի կան: Օրինակ, արդեն լրացել է Թուրքմենչայի պայմանագրի 185-ամյակը: Ըստ այդ պայմանագրի Պարսկաստանից Ռուսական կայսրությանն անցան Երևանի և Նախիջևանի խանությունները: Ադրբեջանում քիչ հավանական է, որ ի հայտ գա տեղի զորիբալայանանման մի մուալլիմ, որը հրավիրի Պուտինին, թե Նախիջևանը ռուսի հողն է, արի տեր կանգնի: Այ, իսկ եթե Աստված մեր Զորի Գայկովիչին երկար արև անի, ապա կարող է Վլադիմիր Պայծառափայլը հիշեցում ստանա, որ պետք է գալ Պասկևիչ-Էրիվանսկու գրաված քաղաքին տեր կանգնել: Չմոռանանք՝ լրացել է նաև Բեռլինի Կոնգրեսի 135 տարին: Ըստ դրա արդյունքների՝ Ռուսաստանին անցան Կարսն ու Բաթումը: Հիմա Վլադիմիր Վլադիմիրովիչին ո՞վ է հրավիրելու Կարսին ու Բաթումին տիրություն անելու: Թուրքերի ու աջարների (առավելևս` վրացիների) մեջ ոնց որ թե այդքան խորաթափանց մարդ ասպարեզում չի երևում: Երևի թե դիմեն Զորի Գայկովիչին. թեթև «ատմազկով» գործը կարելի է գլուխ բերել:
Դեպքերի ընթացքն այնքան տպավորիչ է ու պերճախոս, որ զուգահեռները 1920 թվականի հետ, երբ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վարած քաղաքականությունը հետապնդում էր մի նպատակ` կործանել, ծվեն-ծվեն անել ու ոչնչացնել հայկական պետականությունը, իրական են թվում: Հակահայկական մոլուցքն այնքան ուժեղ էր, որ օրինակ գնդացիրով գնդակահարել էին 12-14 տարեկան զանգեզուրցի դպրոցականների, որոնք չէին ողջունել Կարմիր Բանակի մուտքն իրենց բնակավայր:
Այն, որ մեր հարևանները չեն ցանկանում փոխվել, պարզ է. ոնց որ դարասկզբին ուրախանում էին, թե լավ, հայերը երկու միլիոն կոտորվել են, հիմա հեշտ կլինի նրանց հաղթել, այդպես էլ 1988-ին էր, երբ տեղեկացան երկրաշարժի մասին, որ զոհերի թիվը մի քանի տասնյակ հազար է, Կուրբան-Բայրամից ավելի ճոխ քեֆեր կազմակերպեցին: Այդպիսին են էդ մարդիկ: Եվ դա պետք է գիտակցենք: Ռուսն էլ չի փոխվում: Ոնց որ 1918-20-ին ցեղասպանության երթարկված ազգի վրա երկու կողմից` թե Թուրքիային, թե Ադրբեջանին բացահայտ հովանավորում, օժանդակում ու դրդում էր դեպի պատերազմ հայերի դեմ, այդպես էլ 70 տարի անց, երկրաշարժից մոտ 30 000 զոհ տված ազգի գլխին Ադրբեջանի «խաթրու» սարքեց Կոլցո օպերացիան: Էլ չենք ասում Շահումյանը մեզանից խլելն ու Ադրբեջանին հանձնելը, ադրբեջանցիների հետ համատեղ հայկական բնակավայրերում իրականացրած բազմաթիվ քստմնելի գործողությունները:
Ոնց որ 1920-ին, այսօր էլ հայկական պետականության կազմալուծումը իրականացվում է նախևառաջ հենց հայի ձեռքով: Բայց նմանության հետ մեկտեղ այսօր կա մի տարբերություն. Եթե 1920-ին պետության ղեկավարությունը ամեն գնով փորձում էր դիմադրել ռուս-թուրքական հակահայ դաշինքին, իսկ երկրի ներսում հինգերորդ շարասյունը դա հայ բոլշևիկներն էին և պետության քայքայմանը իրենց գործունեությամբ նպաստող զանազան թալանչիներ, դախլչիներ ու ավանտյուրիստներ, ապա այսօր պատկերն ավելի քան մռայլ է. պատկերավոր ասած, հիմնականում դախլչիներն ու ավանտյուրիստներն են կազմում իշխանություն կոչվածը, որն էլ հենց հանդիսանում է ռուսաստանյան քաղաքականության դրույթների իրագործողը սեփական ժողովրդի դեմ:
Այսօր, Մաքսային միության, այն է Ռուսաստանի թևի տակ մտնելու հեռանկարը մի տեսակ ավելի վստահ է դարձրել նաև մեկ այլ խավի. դա խորհրդային ՊԱԿ-ի տարբեր աստիճանի ու գույնի նախկին ծառայակիցներն են` սկսած նախկին բուֆետչիկներից ու ուսանողներից, վերջացրած կոմերտական ու կուսակցական աշխատողներով ու գիտնականներով: Օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանում ՊԱԿ-ի արխիվները չեն գաղտնազերծվում, դրանք, բնական է ոչ առանց տերերի աջակցության, ձգտում էին հարմարավետ պոստեր գրավել: Բայց մոտները մի տեսակ անտերության զգացողություն կար: Այժմ, երբ Հայաստանը սողում է դեպի նախկին տերերի սարքած փարախը, այդ մարդիկ ապահովության նոր զգացողություն են ձեռք բերել: Եվ բնական է, արդեն ավելի աներկյուղ կարող են իրականացնել նոր-հին տերերի կամքը` կործանել սեփական պետականությունը:
Եկեք մենք էլ թույլ չտանք: Դրա առաջին քայլը պետք է լինի ոչ թե Զորիբալայանների և նմանների արտաքսումը մեր երկրից կամ էլ ինչ–ինչ պիտակավորումները, այլ հարյուրամյակներ շարունակ մեր ժողովրդի մի ստվար մասի մոտ ապրող ու բարգավաճող բալայանիզմի արգահատելի բացիլներից ազատվելը: Ի վերջո, նման մարդիկ պետք է գիտենան, որ եթե ինքնիշխան պետության քաղաքացին այս կամ այն ձևով նպաստում է իր պետականության թուլացմանն ու քայքայմանը, ինչ ձևով էլ դա դրսևորվի, այդ անձը հանդիսանում է պետական հանցագործ և պատասխանատու է օրենքի առաջ: Իսկ մեզանում այսօր այնքան է արժեզրկված հենց պետականության գաղափարն ու զգացողությունը, որ պետականակործան գործունեությունը չի էլ դիտվում որպես հանցագործություն: Եթե չլինի նման մտածելակերպ, չեն լինի նաև Զորիբալայանները և նրանց երկրորդող ու երրորդողները:
Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շատ կոռեկտ ասում ենք. Господин Президент Российской Федерации! Уважаемый Владимир Владимирович! Говорят, Вы собираетесь с визитом в Армению. Не приезжайте. За исключением нескольких личностей, Вас здесь никто не ждет. А эти личности прибегут сами, как только Вы их пальцем поманите. Так стоит ли в этом случае приезжать в такую даль. Тем более, что в России своих проблем хватает.
Две главные из них известны всему миру: дороги и дураки. Судьба, к сожалению, нас тоже этим не обделила. Благодаря различным донорам с первой проблемой мы потихоньку вроде бы справляемся. Но вот как быть со второй? Весь армянский народ будет Вам благодарен, если подскажете. Вот это будет истинный жест помощи и дружбы.

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets