ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.10.2013

ԱՐՏԱՇԵՍԻ ՄԱՀԸ ԵՎ ԹԱՂՈՒՄԸ

Հռոմի Ադրիանոս կայսրի հրամանով Արտաշեսը գնում է Պարսկաստան, նրա հետ հանդիպելու։ Հանդիպումը կայանում է Մարսքում, Սոհուդ կոչված տեղավայրում։ Սակայն Արտաշեսը Մարանդում1 հիվանդանում է։ Նա Աբեղյան տոհմի նահապետ Աբեղոյին ուղարկում է Եկեղյաց գավառի Երիզա ավանի Անահիտի մեհյանը՝ կուռքերից բուժում և երկար կյանք խնդրելու։ Մինչև Աբեղոյի վերադարձը՝ Աըտաշեսը վախճանվում է։ Մահվանից առաջ Արտաշեսը երազում էր տեսնել հայրենի ծխանի ծուխն ու Նավասարդի՝ հին հայոց նոր տարվա առավոտը, արքայական ծիսական որսով ու տոնախմբություններով։ Եվ նա մեռնելիս ասում է. 
Ո՞ վ կտար ինձ ծուխը ծխանի 
Եվ առավոտը Նավասարդի,
Եղնիկների վազքը և եղջերուների արշավը. 
Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում,
Ինչպես կարգն էր թագավորների2։ 
Արտաշեսի մահվան և թաղման ժամանակ բազում մարդիկ՝ նրա սիրելի կանայք, հարճերը, մտերիմ ծառաները ինքնակամ մահ են ընդունում, չեն ուզում ապրել առանց իրենց սիրելի թագավորի։ Արտաշեսի դիակին շքեղ և բազմապիսի պատիվներ են մատուցում։ Նրան դնում են ոսկեղեն դագաղում, մարմինը պատում ոսկեթել պատմուճանով, գլխին թագ դնում, առջևը՝ ոսկյա զենք, գահը և անկոդինը բեհեզով հարդարում։ 
Հուղարկավորության ժամանակ գահը շրջապատում են որդիներն ու ազգականների բազմությունը, նրանց անմիջապես հարում էին զինվորական պաշտոնյաներր, նահապետները, նախարարական գնդերը և առհասարակ զինվորական վաշտերը՝ բոլորը կուռ զինված, ինչպես ճակատամարտի դուրս գալիս։ Առջևից հնչում էին պդնձե փողերը, հետևից գալիս էին սևազգեստ ձայնարկու կույսերը և ողբասաց կանայք, իսկ ամենից վերջում գալիս էր ռամիկների հոծ բազմությունը։ Այդպիսի շուքով ու հանդիսավորությամբ համայն հայոց ազգը թաղում է իր սիրելի թագավորին։
-------------------------- 
1 Գտնվում է Ուրմիա լճից հյուսիս-արևելք։ 
2 Ստորև բերվում է այս հին վիպերգի բնագիրը, որ պահպանվել է 11-րդ դարի նշանավոր գրող ու քաղաքական գործիչ Գրիգոր Մագիստրոսի նամակներում. 
Ո՜ տայր ինձ զծուխ ծխանի,
Եւ զառաւօտն Նաւասարդի,
Զվազելն եղանց և զվաղելն եղջերուաց.
Մեք փող հարուաք և թմբկի հարկանէաք,
Որպէս օրէնն է թագաւորաց։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets