ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.10.2013

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԳԱՐՏԱՇԱՐ - Զարզանդ Դարյան

Զարզանդ Դարյան (Զարզանդ Մովսեսի Մովսիսյան, 1912, փետրվարի 25 - 1984, հոկտեմբերի 28), հայ արձակագիր, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1943թ.)։

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Տարոն գավառի Կոփ գյուղում։ 1931թ-ին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը և մի քանի տարի ուսուցչություն արել։ 1939թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1939-1954թթ-ին աշխատել է «Ավանգարդ» թերթի, «Գրական թերթի», «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագրություններում։
1970թ-ին Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը բեմադրել է նրա «Հանրապետության նախագահը» պիեսը։
Թարգմանվել և առանձին գրքով ռուսերեն լույս է տեսել նրա «Իմ առավոտը» (Մոսկվա, 1952), «Սայաթ-Նովա» (Մոսկվա, 1973) գործերը։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1972թ.) և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։ Մահացել է Երևանում։

Գրականություն
Տիգրան Պետրոսյանց, Զարզանդ Դարյան. Կենսամատենագիտություն։ Երևան, 1988թ.։

Աղբյուրներ
Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 149։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets