ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.10.2013

ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎ

Նիկոլայ Իվանի Ռիժկով (ծն. սեպտեմբեր 28, 1928թ., գ. Դիլևկա (Ուկրաինայի Դոնեցկի մարզ), ռուս պետական և կուսակցական գործիչ։ Ավարտել է Ուրալի ճարտարագիտական ինստիտուտը։ 1971-1985-ին վարել է պետական և կուսակցական բարձր պաշտոններ. 1985-1991-ին` ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ։ 1988-ի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։ Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանը անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։
Ռիժկովը միջազգային ասպարեզում հանդես է գալիս հայանպաստ ելույթներով, կարևորում Հայաստան-Ռուսաստան ռազմավարության անհրաժեշտությունը։
Գյումրիում տեղադրված է Ռիժկովի հուշատախտակը` դիմաքանդակով, Սպիտակում` կիսանդրին։ 2008թ. դեկտեմբերի 5-ին արժանացել է ՀՀ ազգային հերոսի կոչման։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets