ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.10.2013

ՏԻՐԱՆ ԵՎ ԵՐԱԽՆԱՎՈՒ

Արտավազդից հետո թագավորում է նրա եղբայր Տիրանը՝ որսի և զբոսանքի մոլի սիրահար։ Նա ուներ երկու թեթևաշարժ ու խիստ արագավազ ձիեր, որոնք այնպես էին սուրում, կարծես թե օդի միջով էին թռչում։ 
Բզնունյաց Դատաքե իշխանը Տիրանին խնդրում է թույլ տալ հեծնել այդ փառաբանված արագընթաց ձիերը։ Եվ երբ հեծնում է, պարծենում է, թե ինքը թագավորից էլ հարուստ է։ 
Անձևացյաց ցեղից կար Երախնավու անունով մի քաջ պատանի, որն ամուսնացել էր Արտավազդի Հունաստանից բերած վերջին կնոջ հետ։ Եվ քանի որ Արտավազդը ժառանգ չուներ, ուստի Տիրանը Արտավազդի ամբողջ տունը և ունեցվածքը հանձնում է Երախնավուին։ Վերջինս ոչ միայն քաջ էր, այլև համեստ, պարկեշտ, ընտիր և օրինավոր տղամարդ։ Թագավորը նրան այնքան է սիրում և ընդունում, որ անգամ արքայական երկրորդության գահը, որ նախկինում Արտավազդն էր ժառանգում, հանձնում է Երախնավուին, նրան վստահելով նաև արևելյան կողմի զորքերի հրամանատարությունը։ 
Տիրանը Երախնավուի մոտ է թողնում իր հավատարիմներից մեկին՝ Վասպուրականի նախարարների հետ խնամիացած Դրվասպ անունով մի պարսիկի, իսկ ինքը արքունիքը տեղափոխում է Եկեղյաց գավառի Չրմես ավանը, հաստատվում այնտեղ։ Տիրանը քսանմեկ տարի թագավորելուց հետո մեռնում է պատահարից՝ ձմռանը ճամփորդելիս մնում է ձյան հյուսի տակ և խեղդվում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets