ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.10.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Հայկանուշ Մառք

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ 

Մառք (Թոփուզյան Հայկանուշ Մարգարի) 
Հայկանուշ Մառքը ծնվել է 1883թ. Կոստանդնուպոլսի Այազփաշա թաղամասում: Մարգար և Եպրաքսե Թոփուզյանների դուստրն է: Մառք գրական անունը ստացել է հոր անվան առաջին վանկից: 
1898թ. ավարտել է ծննդավայրի Եսայան վարժարանը, որից հետո ուսումը շարունակել է մասնավոր դասերով` գրաբարագետ Հակոբ Գուրգենի մոտ, միաժամանակ դասավանդել Ազգային վարժարանի գիշերօթիկ որբանոցում: Այնուհետև ութ տարի դասավանդել է Նշանթաղի Նիկողոսյան աղջկանց բարձրագույն վարժարանում: 
1903թ. Հայկանուշ Մառքն արժանացել է «Մասիս» գրական թերթի երկրորդ մրցանակին: Նույն թվականին տպագրել է «Աղջկան մը հոգին» վիպակը: 
1905-07թթ. ամուսնու «Մանզումեի էֆքյար» թերթի խմբագիր Վահաբ Թոշիկյանի հետ հրատարակել է «Ծաղիկ» հանդեսը կանանց համար: 
1907թ. մեկնել է Իզմիր, քանի որ ամուսինը հրավիրված էր խմբագրելու «Արշալույս» և «Արձագանք» թերթերը: Այստեղ ևս Մառքը շարունակել է իր գործը` վարելով կանանց բաժինը: 
1909թ. ամուսինները վերադարձել են Կոստանդնուպոլիս, որտեղ Հայկանուշ Մառքը հայտնվել է հասարակական գործունեության էպիկենտրոնում: Սիպիլը Մառքին հրավիրել է Ազգանվեր հայուհյաց ընկերություն, որտեղ վերջինս վարել է ատենադպիրի պաշտոնը: Հետագայում նույն պաշտոնը վարել է նաև Հայ կանանց, Հայ տիկնանց ընկերություններում, Ազգային հիվանդանոցի օժանդակ հանձնախմբում և այլուր: 
1919-1932թթ. հրատարակել է Հայ կինը հանդեսը: 
1921թ. հրատարակել է «Ծուլության պահեր» բանաստեղծությունների ժողովածուն: 
1936թ. աշխատակցել է ամուսնու հրատարակած «Նոր լուր թերթին», վարել կանանց բաժինը: 
Թղթակցել է «Բյուրակն», «Հայաստանի կոչնակ», «Երիտասարդ հայուհի» պարբերականներին: 
Հայկանուշ Մառքը մահացել է 1966թ. Կոստանդնուպոլսում: 
Աղբյուր`  Հայուհիներ հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets